Գերիների վերադարձի գործընթացը պետք է արագանա. շատ ծնողներ հուսահատվել էին. Բորիս Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.05.2026 | 21:47
Ըմբիշ Ավետիք Թութխալյանը դարձել է Մ-17 ԵԱ բրոնզե մեդալակիր
17.05.2026 | 21:23
Ժաննա Անդրեասյանն այցելել է մի շարք կրթական հաստատություններ, որոնք կառուցվել, վերակառուցվել և նորոգվել են «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում
17.05.2026 | 20:55
Ըմբիշ Էրիկ Ղազարյանը` Մ-17 ԵԱ բրոնզե մեդալակիր
17.05.2026 | 20:32
ՆԱՏՕ-ի ինքնաթիռները Լատվիայում օդ են բարձրացվել անօդաչու թռչող սարքի պատճառով
17.05.2026 | 19:49
Մենք մի հատ «ջարդված մատ» ունենք, անունը՝ Նիկոլ Փաշինյան, որը պետք է պոկենք և վռնդենք․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 19:17
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն են օգնության հասել
17.05.2026 | 18:48
Լսի՛, այ կալուգացի, ես քեզ ասել եմ` պետությունը կոկորդումդ ա մնալու, խռխռալու ես. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 18:38
Կարեն Սարգսյանը՝ մարզական սամբոյի Եվրոպայի չեմպիոն
17.05.2026 | 18:16
«Հայաստան» դաշինքի հանրահավաքը Աբովյանում․ՈՒՂԻՂ
17.05.2026 | 17:37
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քայլերթը էրեբունիում․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 17:29
ՃՏՊ Սևան-Ճամբարակ ավտոճանապարհին
17.05.2026 | 17:13
Մետրոպոլիտենում առաջացած տեխնիկական խափանումը վերացվել է
17.05.2026 | 16:42
Վրաստանում երկրի ղեկավարը բիզնեսմեն է, վարկերն 8% են, ՀՀ-ում երկրի ղեկավարը լրագրող է, 20% են. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 16:12
Խափանում մետրոպոլիտենում․ այն կաշխատի մեկ գծանի երկկողմանի երթևեկությամբ
17.05.2026 | 16:02
Սպասվում է անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ․ օդի ջերմաստիճանը կնվազի
Բոլորը

Փետրվարի 9-ին Ադրբեջանից հայրենիք վերադարձան ևս 5 գերիներ, որոնցից երեքը Շիրակի մարզից են: Նշենք, որ պատերազմի դադարից հետո միանգամից 62 շիրակցի երիտասարդներ էին գերեվարվել: Այսպիսով, ընդհանուր առմամբ, շիրակցի գերեվարված երիտասարդներից 8-ը վերադարձել են Հայաստան: Գերիների վերադարձի գործընթացի վերաբերյալ Factor TV-ն զրուցել է Արցախի նախագահի հատուկ ներկայացուցիչ, Արթիկի փոխքաղաքապետ Բորիս Ավագյանի հետ:

-Պարո՛ն Ավագյան, հնարավոր չէ՞ գերեվարված հայ երիտասարդների՝ ավելի մեծ խմբերով վերադարձը կազմակերպել։ Գործընթացն ինչո՞ւ է ձգձգվում:

-Գործընթացը շատ բարդ է: Եթե հնարավոր լիներ, որպեսզի ավելի մեծ խմբերով վերադառնային, հավաստիացնում եմ Ձեզ, որ կվերադառնային ավելի մեծ խմբերով: Բայց քանի որ նրանց կարգավիճակը շատ բարդացված էր, ես հաշվում եմ՝ մեծ հաղթանակ է այն, որ մենք կարողացել ենք գործընթացը սկսել և նրանք սկսել են վերադառնալ՝ թեկուզ այսպիսի խմբերով: Շատ ծնողներ արդեն հուսահատվել էին և հաշվում էին, թե քանի որ տղաներին ահաբեկչի կարգավիճակ են տվել, գուցե՝ նրանք ընդհանրապես չկարողանան վերադառնալ: Հավաստիացնում եմ Ձեզ, որ ինչ հնարավոր է՝ արվում է, և շատ մեծ գնահատական եմ տալիս ՌԴ միջնորդությանը, ինչն այսօրվա դրությամբ մեծ դերակատարում ունի:

-Դեռևս գերության մեջ գտնվող երիտասարդների հարցով գործընթացն ի՞նչ փուլում է: Առաջիկայում ակնկալվո՞ւմ է գերիների նոր խմբի վերադարձ:

-Ես համոզված եմ, որ գործընթացը պետք է արագանա: Դրա համար արվում են հնարավոր բոլոր գործողությունները, և ես հուսով եմ, որ հնարավորինս արագ կերպով դա կլինի ու կարճ ժամանակամիջոցում մեր հայրենակիցները կվերադառնան տուն:

-Իսկ այն, որ ադրբեջանական կողմը որպես ահաբեկիչ է ներկայացնում մեր երիտասարդներին…

-Եկեք ես գնահատական չտամ ադրբեջանական կողմին: Նրանց համարում եմ թշնամական կողմ, այդ իսկ պատճառով ինձ համար այդքան էլ ճիշտ չի, որ գնահատական տամ: Դու չես կարող թշնամուն գնահատել:

-Նկատի ունեմ՝ դա դժվարացնո՞ւմ է գերիների վերադարձի գործընթացը:

-Դա շատ է դժվարացնում այդ աշխատանքը. իրենք ամեն ինչ անում են, որ դժվարացնեն: Բայց ՌԴ միջամտությունը հաղթահարում է այդ դժվարությունը:

-Պարբերաբար տեղեկություններ են հայտնվում, թե գերությունից այս կամ այն երիտասարդն է վերադառնալու, իսկ հետո պարզվում է՝ դա այդպես չէ:

-Դա ապատեղեկատվություն է, որ տարածում են որոշ քաղաքացիներ, և չեմ հասկանում, թե ինչ նպատակով:

-Իսկ վերադարձած տղաների առողջական վիճակի մասին տեղեկություն ունե՞ք:

-Այդ հարցով պետք է գնահատական տա այն հոսպիտալի բուժանձնակազմը, որտեղ իրենց տարել են: Բայց որքանով հասկանում եմ՝ ֆիզիկապես իրենք բարվոք վիճակում էին: Ընդհանուր առմամբ, ես հաշվում եմ, որ մեծ հաղթանակ է այն, որ մենք Նոր տարուց հետո Շիրակի մարզի ցուցակից կարողացել ենք 8 հոգու վերադարձնել: Շատերը կարծում էին, թե այդ աշխատանքն ապարդյուն է:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Մերի Մարտիրոսյան