Սիրիայի ՀՕՊ համակարգերը պատրաստ են խոցել Թուրքիայի կործանիչները

Լուրեր

11.08.2026 | 00:05
Երկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք
10.08.2026 | 23:23
ԹԻՀԿ-ն ուսումնասիրել է Երևանի 70 բարեկարգված բակերի ու խաղահրապարակների որակն ու անվտանգությունը
10.08.2026 | 23:10
Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու
10.08.2026 | 22:57
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 111-ի. հայտարարվել է արտակարգ դրություն
10.08.2026 | 22:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.08.2026 | 22:26
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 52 սմ-ով
10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
Բոլորը

Սիրիայի փոխարտգործնախարար  Ֆայսալ Միքդաթը  հայտարարել է, որ Թուրքիայի զինուժի ներխուժումը իրենց երկիր հանդիսանում է ինքնիշխանության խախտում. փոխանցում է EH-ն:

Թուրքական «Diken» թերթի կայքի փոխնացմամբ՝  նա պաշտոնական Անկարային զգուշացրել է, որ իրենց ՀՕՊ համակարգերը պատրաստ են խոցել Թուրքիայի օդուժը:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Սիրիայում սկսված «Ձիթենու ճյուղ» ռազմական օպերացիան տեղի ունեցավ Ռուսաստանի համաձայնությամբ, սիրիացի պաշտոնյան ասել է.

«Մենք չգիտենք, թե Ռուսաստանը ինչ է մտածում: Չեմ կարծում, որ Ռուսաստանը  կարող է քայլ անել Սիրիայի անունից, կամ էլ  դեմ գնալ այն սկզբունքներին, որոնք պաշտպանում է Սիրիայում: Թուրքիայի գործողությունները Սիրիայի դեմ հանդիսանում են ինքնիշխանության  խախտում: Սիրիան բոլոր  իրավունքները ունի ցանկացած տեսակի պատասխան տալ»:

Լրագրողները հետաքրքրվել են, թե արդյոք այդ պատասխանը կարող  է լինել ռազմական գործողությունների տեսքով և, եթե այո, ապա արդյոք պաշտոնական Դամասկոսը  կսկսի խոցել Թուրքիայի օդուժը:

«Մենք դրա մասին շատ բացահայտ ասացինք: մեր ՀՕՊ համակարգերը միշտ պատրաստի վիճակում են»,- պատասխանել է Միքդաթը:

Հիշեցնենք, որ պաշտոնական Անկարայի աջակցությունը վայելող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը հունվարի 20-ին Թուրքիայի օդուժի աջակցությամբ ներխուժել է Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող սիրիական Աֆրին շրջան։ «Ձիթենու ճյուղ» անվանումով ռազմական գործողության վերջնական նպատակն է Սիրիայի քրդերից վերցնել Թուրքիայի հետ սահմանին ընկած 30կմ խորությամբ հատվածը և այնտեղ հիմնել անվտանգության գոտի։