Նավթի համաշխարհային գները նվազում են
Տնտեսություն
26.01.2018 | 11:28Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գները նվազում են, փոխանցում է Gazeta.ru-ն:
WTI տեսակի նավթի փետրվարի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) ընկել է 0,24 տոկոսով՝ մինչև 63.35 դոլար մեկ բարելի դիմաց:
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի փետրվարի մատակարարումների ֆյուչերսների գինը նվազել է 0.28 տոկոսով՝ մինչև 70.22 դոլար՝ մեկ բարելի դիմաց: