Ի՞նչ էր ասել Մութալիբովը Խոջալուի դեպքերի մասին. «Փաստ»

Լուրեր

12.08.2026 | 00:10
«Արարատ-Արմենիան» դուրս մնաց Չեմպիոնների լիգայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 23:21
ԲԸՏՄ-ն Երևանում կանխել է ապօրինի հորատման աշխատանքները
11.08.2026 | 22:39
Ճապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունը
11.08.2026 | 22:12
Վաշինգտոնում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետների եռակողմ հանդիպումը
11.08.2026 | 22:04
Օգոստոսի 15-ը ռիսկայի՞ն կլինի Եվրոպայի համար․ Բրյուսելն ու Մադրիդը զգուշացնում են Սեուտա անօրինական մուտք գործել ցանկացողներին
11.08.2026 | 21:48
Վաշինգտոնում քննարկվել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները
11.08.2026 | 21:36
Ահազանգ է ստացվել, որ ընտանիքը երկու անչափահաս երեխաների հետ արգելափակվել է ճանապարհին․ ՆԳՆ
11.08.2026 | 21:15
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
11.08.2026 | 20:57
Հունգարիան նոր նախագահ ունի
11.08.2026 | 20:39
Վիկտորյա Այդինյանը վերանշանակվել է Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավարի պաշտոնում
11.08.2026 | 20:19
Միայն 4 օրում պարեկները վարորդների կողմից բեռների փոխադրման կանոնների խախտման 90 դեպք են արձանագրել
11.08.2026 | 20:06
Բնակարաններ՝ նորընծա սպաներին․ Սուրեն Պապիկյանը ստորագրել է հավաստագրերը
11.08.2026 | 19:51
Դեպի Եվրոպա՝ «Ուժեղ Հայաստան»-ի հետ․ ինչպես ռուսամետ դաշինքն ընտրեց Եվրաինտեգրման հանձնաժողովը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 19:29
Հայտնի է Հայաստանի գավաթի նախնական փուլի ժամանակացույցը
11.08.2026 | 19:18
Ռուսական «ստվերային նավատորմի» լցանավի վրացի հրամանատարն ԱՄՆ-ում դատապարտվել է 10 ամսվա ազատազրկման
Բոլորը

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԵԽԽՎ–ում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ադրբեջանցու հարցին, թե ինչո՞ւ չի խոսում Խոջալուի ցեղասպանության մասին, պատասխանեց, թե այդ դեպքերի և նրա մեղավորների մասին շատ մանրամասն ասել է Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովը:

Իսկ ի՞նչ էր ասել Մութալիբովը:

Ներկայացնում ենք «Независимая газета» թերթի 1992 թ. ապրիլի 2-ի համարում տպագրված չեխ լրագրողուհի Դանա Մազալովայի հետ Մութալիբովի հարցազրույցից մի հատված.

«Հարց. Ի՞նչ եք մտածում Խոջալուի իրադարձությունների մասին, որոնցից հետո հրաժարական տվեցիք: Խոջալուի բնակիչների դիակները հայտնաբերվել են Աղդամից ոչ հեռու: Ինչ-որ մեկը սկզբում կրակել է նրանց ոտքերին, որպեսզի չկարողանան հեռու գնալ: Հետո գործել են կացնով՝ փետրվարի 29–ին իմ գործընկերները նկարել են դիակները: Նոր նկարահանումների ժամանակ՝ մարտի 2–ին, նույն դիակները մաշկազերծված էին: Ինչպիսի տարօրինակ խաղ…

Պատասխան. Ինչպես նշում են Խոջալուի փրկված բնակիչները, այդ դեպքերը կազմակերպել էին, որպեսզի առիթ լիներ իմ հրաժարականի համար: Ինչ–որ ուժեր գործում էին Ադրբեջանի նախագահին վարկաբեկելու համար: Չեմ կարծում, թե հայերը ֆաշիստական գործողություններում իրենց մեղադրելու հիմք տային ադրբեջանցիներին: Կարելի է ենթադրել, որ ինչ–որ ուժեր շահագրգռված էին խորհրդարանի նիստում այդ կադրերի ցուցադրմամբ՝ ուշադրությունն իմ անձի վրա սևեռելու համար:

Եթե ես հայտարարեմ, թե դա ադրբեջանական ընդդիմության մեղքն է, նրանք կարող են հայտարարել, թե զրպարտում եմ: Բայց միջանցք, որով մարդիկ կարող էին հեռանալ, հայերն, այնուամենայնիվ, թողել էին: Այդ դեպքում ինչո՞ւ պետք է նրանք կրակեին: Հատկապես՝ Աղդամին մոտ գտնվող տարածքում, որտեղ այդ ժամանակ բավականաչափ զինուժ կար, որպեսզի դուրս գար մարդկանց օգնելու կամ պարզապես բանակցելու, որ խաղաղ բնակչությունը հեռանա: Այդպիսի պրակտիկա կիրառվում էր…

…Ի դեպ, այս ժամանակաշրջանում ես մի քանի անգամ զրուցել եմ ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահ Մկրտչյանի հետ. «Դուք հազարավոր մարդ եք սպանել: Հնարավորություն տվեք վերցնել դիակները»,– ասացի նրան: Նա պատասխանեց, թե ոչ մի դիակ էլ չկա, և չի էլ կարող լինել, իրենց մոտ մեր մարդիկ են, որոնց իրենք կերակրում են՝ չնայած սննդամթերքը բավարար չէ, և պատրաստ են փոխանակել մեզ մոտ գտնվող պատանդների հետ»:

 Երեկ ադրբեջանական haqqin.az կայքին տված հարցազրույցում Մութալիբովը թե՛ նախկինում իր ասած խոսքերն էր հերքում, և թե՛ փորձում էր հերքել Սերժ Սարգսյանի խոսքը:
 
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: