Ինքնաթիռ՝ բիզնես արտոնությունների դիմա՞ց. ո՞ւմ ինքնթիռով է Կարեն Կարապետյանը Դավոս մեկնել. «Ժողովուրդ»

Լուրեր

21.03.2026 | 13:33
Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ու Իսրայելը հարձակվել են ուրանի հարստացման համալիրի վրա
21.03.2026 | 13:22
Հայկ Մարությանի «Նոր ուժ»-ը հայտարարում է վարչապետի իր թեկնածուի անունը. ՈՒՂԻՂ
21.03.2026 | 13:21
Խորթ մոր կողմից դաժան ծեծի ենթարկված փոքրիկը մահացել է
21.03.2026 | 13:10
Էդմեն Շահբազյանը UFC-ում կմենամարտի Բրենդան Ալենի հետ
21.03.2026 | 12:58
Երևանում հայտնաբերվել է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու, ստանալու կամ պահպանելու մեղադրանքով հետախուզվողը
21.03.2026 | 12:34
Քննարկում ենք աստիճանաբար դադարեցնել Իրանի դեմ մեր ռազմական գործողությունները. Թրամփ
21.03.2026 | 12:15
Գոռ Հովակիմյանը մասնակցել է աթլետիկայի աշխարհի առաջնությանը
21.03.2026 | 12:00
Բացահայտվել է, «Romantic scam» մեթոդի կիրառմամբ, համակարգչային հափշտակություններ կատարող խումբ․ ՆԳՆ
21.03.2026 | 11:55
Գործակալ լինելը լավ բան է, եթե օգնում է իր երկրին, մի՛ սևացրեք ինստիտուտը․ ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.03.2026 | 11:44
Վարչապետը շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի հոգևոր առաջնորդին և Իրանի նախագահին
21.03.2026 | 11:30
26 երկիր, ավելի քան 100 նախագիծ, 30,000 բնակարան. «TOON EXPO» 2026-ի մասշտաբներն ընդլայնվում են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.03.2026 | 11:22
Ռոնալդուն չի հրավիրվել Պորտուգալիայի հավաքական
21.03.2026 | 11:11
Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի քրդական համայնքին՝ Նավրոզի առիթով
21.03.2026 | 10:55
Կարեն Խաչանովը հաղթանակով է մեկնարկել Մայամիի մրցաշարում
21.03.2026 | 10:41
ՆԱՏՕ-ն իր զորքերը Իրաքից տեղափոխում է Եվրոպա՝ Իրանի պատերազմի ֆոնին
Բոլորը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Դավոսի տնտեսական համաժողովին վարչապետ Կարեն Կարապետյանը մեկնել էր առանձին ինքնաթիռով: Եւ երբ վարչապետն անձամբ սոցիալական ցանցում հրապարակեց ինքնաթիռի սրահից լուսանկարներ, աղմուկ բարձրացավ: Կառավարությունից էլ շտապեցին պարզաբանել, թե դա մասնավոր ինքնաթիռ է, որի վարձակալության համար ՀՀ պետական բյուջեից որեւէ գումար չի հատկացվել: Թվում է՝ այսպես փորձել են Կարեն Կարապետյանին փրկել տհաճ իրավիճակից, որպեսզի կառավարության ղեկավարին չմեղադրեն պետական բյուջեի միջոցների հաշվին շռայլ ծախսեր անելու մեջ: Բայց արի ու տես, որ արդյունքում շատ ավելի վատ իրավճակ է ստացվել. հիմա վարչապետին կարող են պաշտոնեական դիրքի չարաշահման ու կոռուպցիոն ռիսկերի մեջ թաթախվելու մեղադրանք ներկայացնել:

Պարզ է, որ այս ինքնաթիռի սեփականատերը մեծահարուստ է, որովհետեւ ամեն մարդ հնարավորություն չունի ունենալու նման փոխադրամիջոց: Ու կարելի է ենթադրել` այդ մեծահարուստն իր ինքնաթիռը ՀՀ վարչապետին է տրամադրել Հայաստանում տնտեսական գործունեություն իրականացնելու արտոնություններ ստանալու ակնկալիքով: Համենայն դեպս, վարչապետին այսպես մատուցել են մեծ, շատ մեծ ծառայություն, որը հազիվ թե անեին, եթե գործ ունենային Կարեն Կարապետյան անձի, ոչ թե վարչապետի հետ: Ու հիմա այդ մեծ ծառայություն մատուցած անձը կարող է իրեն թույլ տալ ՀՀ վարչապետից որպես փոխհատուցում պահանջել ամենատարբեր բնույթի արտոնություններ:

Ճիշտ է` «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան` կառավարության լրատվական ծառայությունից պարզաբանել են. «Չենք կարծում, որ նման խնդիրներ ծագեն»: Բայց, դե, աշխարհի շատ երկրներում պաշտոնյաները հրաժարական են տվել այսպիսի դեպքերից հետո»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում: