Նորվեգական նավթային հսկա «Equinor»-ը լուծարել է Ադրբեջանում իր ներկայացուցչությունները

Լուրեր

03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նորվեգական «Equinor Shah Deniz AS» և «Equinor Azerbaijan AS» ընկերությունները հայտարարել են Ադրբեջանում լուծարման մասին։ Այս մասին հաղորդում է ադրբեջանական Report-ը՝վկայակոչելով պետական հարկային պետական ծառայության պաշտոնաթերթը։

«Equinor» ընկերությունն Ադրբեջանում գործում է 1992 թվականից։ Այն 7․27 տոկոս բաժնեմաս ունի «Ազերի-Չիրագ-Գյունեշլի» նավթահանքում և 8․71 տոկոս՝ Բաքու-Թբիլիսի-Ջեհյան նավթամուղում։

Բացի այդ, 2018թ․ մայիսի 30-ին ադրբեջանական SOCAR-ն ու նորվեգական Equinor-ը պայմանագիր էին կնքել Կասպից ծովի ադրբեջանական սեկտորում «Ղարաբաղ» նավքահանքի մշակման մասին։

Հիշեցնենք, որ հոկտեմբերին էլ ամերիկյան «Chevron» ընկերությունն էր հայտարարել Ադրբեջանում իր ներկայացուցչության լուծարման մասին։ Chevron-ը բաժնեմասեր ուներ Ազերի-Չիրագ-Գյունեշլի նավթահանքում և Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղում։ 2019 թվականի նոյեմբերի 4-ին ամերիկյան ընկերությունը հունգարական MOL ընկերության հետ համաձայնագիր կնքեց՝ իր և Ադրբեջանի իր ակտիվները վաճառելով 1․57 մլրդ դոլարով։
Հավելենք, որ ամերիկյան նավթարդյունահանող մեկ այլ՝ աշխարհի խոշորագույն Exxon Mobil ընկերությունը ևս մտադիր է հեռանալ Ադրբեջանից։ Ընկերությունը 2018 թվականին արդեն փորձել է վաճառել Ազերի-Չիրագ-Գյունեշլիում ունեցած 6.8 տոկոսանոց մասնաբաժինը: Հիմա էլ, տարբեր հրապարակումների համաձայն, Exxon Mobil-ը վերսկսել է իր մասնաբաժնի վաճառքի գործընթացը։ Ակտիվների նկատմամբ հետաքրքություն են ցուցաբերում հատկապես ասիական ընկերությունները։

Էմմա Չոբանյան