Թրամփը Էրդողանից պահանջել է, որ ռազմական գործողություններն Աֆրինով սահմանափակվեն

Լուրեր

15.10.2026 | 00:05
NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ
14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.10.2026 | 22:28
Հրազդանում ոստիկանները թմրանյութի 105 փաթեթ և զենք-զինամթերք են առգրավել
14.10.2026 | 22:13
36 ժամ գազ չի լինի Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:57
Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն
14.10.2026 | 21:45
Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունը կանցկացվի
14.10.2026 | 21:42
24 ժամ ջուր չի լինի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:27
ԶՈՒ ԳՇ պետը չհայտարարված այցեր է կատարել ՊՆ զորամասեր
14.10.2026 | 21:13
Ադրբեջանում մի խումբ անձինք կալանավորվել են դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի համար
14.10.2026 | 21:04
Սահմանադրական դատարանի նախագահ չընտրվեց. աշխատակարգային նիստն ավարտվել է
14.10.2026 | 21:00
Վարչապետը բացահայտեց՝ անկլավների փոխանակումն ամենահավանականն է, Արծվաշենը՝ Ադրբեջանին, 3 անկլավ՝ ՀՀ-ին․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:44
Իրանամետ հաքերները ստանձնել են Ադրբեջանի դեմ կիբերհարձակման պատասխանատվությունը՝ պատճառ նշելով հիջաբ կրելու արգելքը
Բոլորը

Հունվարի 24-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև կայացել է հեռախոսազրույց, սիրիական Աֆրին շրջանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին. փոխանցում է EH-ն:

Հեռախոսազրույցը տեղի է ունեցել Թրամփի նախաձեռնությամբ: Ըստ թուրքական «NTV» հեռուստաալիքի՝ ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահական աղբյուրները նշում են, որ մասնավորապես քննարկվել է Սիրիայում Թուրքիայի կողմից Սիրիայի քրդական ուժերի դեմ հունվարի 20-ին սկսած «Ձիթենու ճյուղ» ռազմական օպերացիան:

Թրամփը խորը մտահոգություն է հայտնել Աֆրինում օրեցօր աճող լարվածության կապակցությամբ: Նա ընդգծել է, որ լարվածությունը թուլացնելու համար Թուրքիայի ռազմական գործողությունները պիտի սահմանափակվեն, հակառակ դեպքում ամերիկյան և թուրքական ուժերի միջև կարող է բախման լուրջ վտանգ առաջանալ: ԱՄՆ-ի նախագահը Էրդողանին կոչ է արել նման երևույթներից խուսափել:

Նա Էրդողանից պահանջել է, որ Թուրքիայում կալանավորված ԱՄՆ-ի քաղաքացիներն ազատ արձակվեն, ինչին Էրդողանն ասել է, որ այդ հարցը հարցով զբաղվում է դատաիրավական համակարգը, այլ ոչ թե ինքը: Թրամփը նաև մտահոգություն է հայտնել Թուրքիայում դեռևս պահպանվող արտակարգ դրության առիթով:

Իր հերթին Էրդողանը պնդել է, որ Թուրքիայի քայլերը Սիրիայում որևէ կերպ չեն հակասում միջազգային իրավունքի չափանիշներին: Էրդողանը հեռախոսազրույցի ժամանակ նորից բարձրացրել է ԱՄՆ-ի կողմից Սիրիայի քրդական ջոկատներին զենքի մատակարարման դադարեցման անհրաժեշտության մասին: