Առաջարկում եմ ՀՀ ԱԳՆ-ին հանձնարարել, որպեսզի ՀՀ դեսպանները ինտենսիվ աշխատանք տանեն գերիների հարցով. Մարուքյան

Լուրեր

26.04.2026 | 12:04
Կոլումբիայում ապստամբները պայթյուն են իրականացրել Պանամերիկյան մայրուղու վրա․ 14 մարդ է զոհվել
26.04.2026 | 11:38
ԵԱ-ում մրցահարթակ դուրս կգան Տաթև Հակոբյանը և Վարազդատ Լալայանը
26.04.2026 | 11:13
Վթարային ջրանջատում Երևանում
26.04.2026 | 11:01
Թրամփի մասնակցությամբ ընթրիքի ժամանակ կրակոցներ արձակած տղամարդը պատմել է, թե ով էր իր թիրախը․ CBS News
26.04.2026 | 10:44
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
26.04.2026 | 10:17
Տղամարդը կրակ է բացել հյուրանոցում, որտեղ Թրամփը ճաշում էր ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ
25.04.2026 | 21:33
Մանվել Խնձրցյանը և Վազգեն Թևանյանը տպավորիչ հաղթանակներով դարձան ԵԱ-ի բրոնզե մեդալակիրներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2026 | 20:38
Գարիկ Կարապետյանը` Եվրոպայի եռակի չեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը մեդալ չնվաճեց
25.04.2026 | 20:19
ՃՏՊ Չարենցավան քաղաքի Չարենցի փողոցում․ կան տուժածներ
25.04.2026 | 19:17
Հայաստանի Մ-17 հավաքականը Երևանում պարտվեց Հունգարիային․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2026 | 19:00
Գուցե կան տողատակեր, որոնցից տեղյակ չենք, բայց չենք կարող Ցեղասպանության վրա խաչ քաշել. Արա Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2026 | 18:58
Ըմբշամարտի ԵԱ․ Արսեն Հարությունյանը կիսաեզրափակիչում պարտվեց Զաուր Ուգուևին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2026 | 18:26
Գազայի հատվածում անցկացվում են առաջին ընտրությունները 2006 թվականից ի վեր
25.04.2026 | 18:02
Փաշինյանը ներկա է գտնվել Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոցի հիմնարկեքի արարողությանը
25.04.2026 | 17:26
Ինչ գործ բռնել եմ, միշտ ստացվել է, միայն 2021-ին չի ստացվել․ Ռոբերտ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքի իր էջում արված գրառմամբ, առաջարկել է
ԱԳՆ-ին հանձնարարել, որպեսզի  ՀՀ դեսպանները գերիների հարցով ինտենսիվ աշխատանք տանեն:

«Հրադադարի վերաբերյալ եռակողմ հայտարարության ստորագրումից մեկ ամիս անց՝ դեկտեմբերի 12-ին, Ադրբեջանը վերսկսեց ռազմական գործողություններն Արցախի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղություններով։

Նշված մարտական գործողություններում հայկական կողմն ունեցավ շուրջ մեկ տասնյակ զոհ, գերեվարվեցին 60-ից ավելի անձիք։

Մինչ օրս հայկական կողմը միջազգային տարբեր հարթակներում պահանջում է ռազմագերիների վերադարձ, իսկ ադրբեջանական պատվիրակները, ընդդեմ մեր ելույթների, պնդում են, որ այդ գերեվարված անձիք չեն կարող ռազմագերի համարվել, քանի որ իբր նրանք են հրադադարի փաստաթղթի ստորագրումից հետո հարձակում գործել ադրբեջանական կողմի վրա։

ՀՀ դեսպանները բոլոր երկրներում պետք է այս երկու ամիսն օգտագործած լինեին և համապատասխան երկրների խորհրդարանականների ԵՄ-ի, ԵԱՀԿ-ի, ԵԽԽՎ-ի, ՆԱՏՕ-ի ԽՎ-ի ազգային պատվիրակությունների հետ կազմակերպած լինեին հանդիպումներ, նրանց բացատրեին, փաստեր ներկայացնեին, որ իրականում տեղի է ունեցել հետևյալը՝ Ադրբեջանն է հրադադարի եռակողմ հայտարարության ստորագրումից շուրջ մեկ ամիս հետո հարձակվել, սպանել խաղաղությունը պահպանող հայ զինծառայողներին ու գերիներ վերցրել տվյալ տարածքից։

Եվ այդ աշխատանքը Հայաստանի դեսպանների կողմից տարվելու դեպքում մեր միջազգային գործընկերները տեղեկացված կլինեին եղելությանը, ու մենք ստիպված չէինք լինի նրանց իրազեկվածության զրոյական մակարդակում տրամադրել տեղեկատվություն և խնդրել, որ իրենց ունեցած լիազորություններն ի օգուտ հայկական կողմի գործադրեն՝ զուգահեռ դիմադրելով նաև ադրբեջանական հակաքարոզին։

Պատկերն այլ կլիներ, եթե ազգային պատվիրակությունների հետ որևէ աշխատանք տարված լիներ Հայաստանի դեսպանների կողմից։

Ամփոփելով՝ առաջարկում եմ ՀՀ արտաքին գործերի նախարարությանը հանձնարարել ՀՀ դեսպաններին ինտենսիվ աշխատանք տանել, հանդիպումներ ունենալ համապատասխան երկրների խորհրդարանականների և հատկապես միջազգային խորհրդարանական կառույցներում ազգային պատվիրակությունների կազմերում ընդգրկված պատգամավորների հետ, նրանց ներկայացնել իրականությունը՝ այն, որ Հին Թաղերի և Խծաբերդի մարտերը սկսվել են Ադրբեջանի կողմից սանձազերծված հարձակմամբ, որտեղ դեռ ռուսական խաղաղապահ զորքը հասած չի եղել, սպանվել են հայկական կողմից 9 հայ զինծառայող, գերեվարվել են 62֊ը, և այժմ այդ անձիք միջազգային մարդասիրական իրավունքի լույսի ներքո կարող են համարվել միայն ռազմագերի՝ համապատասխան իրավական հետևանքներով և ենթակա են պարտադիր վերադարձման հայկական կողմին»։