ՍԱՊԾ-ի ներդրած համակարգը չի գործում. հացն ու հացամթերքը դեռ «բանանի» տուփերով են տեղափոխում. «Փաստ»

Լուրեր

12.08.2026 | 00:10
«Արարատ-Արմենիան» դուրս մնաց Չեմպիոնների լիգայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 23:21
ԲԸՏՄ-ն Երևանում կանխել է ապօրինի հորատման աշխատանքները
11.08.2026 | 22:39
Ճապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունը
11.08.2026 | 22:12
Վաշինգտոնում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետների եռակողմ հանդիպումը
11.08.2026 | 22:04
Օգոստոսի 15-ը ռիսկայի՞ն կլինի Եվրոպայի համար․ Բրյուսելն ու Մադրիդը զգուշացնում են Սեուտա անօրինական մուտք գործել ցանկացողներին
11.08.2026 | 21:48
Վաշինգտոնում քննարկվել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները
11.08.2026 | 21:36
Ահազանգ է ստացվել, որ ընտանիքը երկու անչափահաս երեխաների հետ արգելափակվել է ճանապարհին․ ՆԳՆ
11.08.2026 | 21:15
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
11.08.2026 | 20:57
Հունգարիան նոր նախագահ ունի
11.08.2026 | 20:39
Վիկտորյա Այդինյանը վերանշանակվել է Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավարի պաշտոնում
11.08.2026 | 20:19
Միայն 4 օրում պարեկները վարորդների կողմից բեռների փոխադրման կանոնների խախտման 90 դեպք են արձանագրել
11.08.2026 | 20:06
Բնակարաններ՝ նորընծա սպաներին․ Սուրեն Պապիկյանը ստորագրել է հավաստագրերը
11.08.2026 | 19:51
Դեպի Եվրոպա՝ «Ուժեղ Հայաստան»-ի հետ․ ինչպես ռուսամետ դաշինքն ընտրեց Եվրաինտեգրման հանձնաժողովը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 19:29
Հայտնի է Հայաստանի գավաթի նախնական փուլի ժամանակացույցը
11.08.2026 | 19:18
Ռուսական «ստվերային նավատորմի» լցանավի վրացի հրամանատարն ԱՄՆ-ում դատապարտվել է 10 ամսվա ազատազրկման
Բոլորը

«Փաստ» թերթը գրում է.

«Անցյալ տարվա սեպտեմբերի 1–ից սկսած հացաբուլկեղենը և միսը պետք է սանիտարական անձնագրեր ունեցող փոխադրամիջոցներով տեղափոխվեր: Մինչ այդ, ՀՀ ԳՆ ՍԱՊԾ սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը լրագրողներին տեղեկացրել էր, որ հացամթերքի և մսամթերքի տեղափոխման փուլում ակնառու խնդիրներ կան, ուստի ՍԱՊԾ-ի կողմից այդ համակարգը ներդնելուց հետո սնունդը կտեղափոխվի համապատասխան տրանսպորտային միջոցներով, ինչն էլ հնարավորություն կտա վերահսկողություն իրականացնել: «Պետական գնումներով մատակարարումների համար օրենքը սեպտեմբերի 1-ից կգործի, նոյեմբերի 1-ից պարտադիր կլինի Երևանում գործող բոլոր տնտեսվարողների համար, իսկ փետրվարից համակարգը կգործի նաև հանրապետության մնացած մարզերում»,- ասել էր Վահե Դանիելյանը:

Սպառողների ու արտադրողների շահերի պաշտպանությամբ զբաղվող գրեթե բոլոր հասարակական կազմակերպությունները այս քայլը դրական էին գնահատել, բայց արի ու տես, որ դա էլ մնաց թղթի վրա: Այսօր էլ խանութներին հացամթերք մատակարարողները շարունակում են հացն ու հացաբուլկեղենը սովորական մեքենաներով և նույն մաշված ու կեղտոտ «բանանի» տուփերով տեղափոխել: Միակ առաջընթացն այն է, որ եթե նախկինում մեքենայի բեռնախցում էին տուփը դնում, հիմա դրանք մեքենայի սրահում են դնում:

Ինչ խոսք, առաջընթաց է, չէ՞, բայց հարց է ծագում՝ ուր մնացին այն խոստումները, թե՝ նոյեմբեր ամսից մայրաքաղաքում այլևս «բանանի» տուփերով ու սովորական մեքենաներով մատակարարների չեք տեսնի: Փաստորեն, ՍԱՊԾ–ի ներդրած այս համակարգը նույնպես չգործեց, չնայած բավականին թվով սանիտարական անձնագրեր տրամադրվեցին տնտեսվարողներին: 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: