Գյումրիում 34 փաստաբաններ մեկօրյա գործադուլ են արել. բողոքի ակցիաները շարունակական կլինեն

Լուրեր

15.10.2026 | 00:05
NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ
14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.10.2026 | 22:28
Հրազդանում ոստիկանները թմրանյութի 105 փաթեթ և զենք-զինամթերք են առգրավել
14.10.2026 | 22:13
36 ժամ գազ չի լինի Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:57
Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն
14.10.2026 | 21:45
Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունը կանցկացվի
14.10.2026 | 21:42
24 ժամ ջուր չի լինի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:27
ԶՈՒ ԳՇ պետը չհայտարարված այցեր է կատարել ՊՆ զորամասեր
14.10.2026 | 21:13
Ադրբեջանում մի խումբ անձինք կալանավորվել են դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի համար
14.10.2026 | 21:04
Սահմանադրական դատարանի նախագահ չընտրվեց. աշխատակարգային նիստն ավարտվել է
14.10.2026 | 21:00
Վարչապետը բացահայտեց՝ անկլավների փոխանակումն ամենահավանականն է, Արծվաշենը՝ Ադրբեջանին, 3 անկլավ՝ ՀՀ-ին․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:44
Իրանամետ հաքերները ստանձնել են Ադրբեջանի դեմ կիբերհարձակման պատասխանատվությունը՝ պատճառ նշելով հիջաբ կրելու արգելքը
Բոլորը

Գյումրիում 34 փաստաբաններ մեկօրյա գործադուլ են հայտարարել ընդդեմ Դատական նոր օրենսգրքի այն դրույթի, որով դատավորներին հնարավորություն է տրվում փաստաբաններին մինչև 100 000 դրամով տուգանել:

Գյումրեցի փաստաբան Արամայիս Հայրապետյանը մեզ հետ զրույցում ասաց, որ բողոքի ակցիաները կլինեն շարունակական և եթե օրենսդրական այս փոփոխությունը երկրորդ ընթերցմամբ հաստատվի՝ փաստաբաններն արդեն հստակ քայլերի կգնան: «Կարծում եմ, որ փաստաբանների պայքարն արդյունք կտա, քանի որ մեր աշխատանքից է կախված դատարանների, նախաքննական մարմինների աշխատանքը: Եթե մենք փորձենք պարալիզացնել նրանց աշխատանքը, ապա նրանք էլ ստիպված կլինեն հաշվի նստել մեզ հետ»- տեսակետ հայտնեց Հայրապետյանը:

Ըստ նրա, մինչև 100 000 դրամով փաստաբաններին տուգանելու այդ դրույթը փաստաբանների անկախության դեմ կատարված կոնկրետ քայլ է. «Եթե նայենք, թե դատավորն ինչ հիմքերով կարող է սանկցիա կիրառել փաստաբանների նկատմամբ, կտեսնենք, որ դրանք աբսուրդային են: Օրինակ՝ նշվում է դատավորի կարգադրությունը չկատարելը, բայց չի նշվում օրինակա՞ն է այդ կարգադրությունը, թե՞ ոչ: Կամ օրինակ՝ ասվում է դատավորին կամ դատարանին վարկաբեկող գործողություն կատարելը, հիմա ես ձեզ հետ զրույցում ասում եմ, որ դատավորի կազմած ակտը խայտառակություն է: Վարկաբեկեցի՞ դատավորին՝ վարկաբեկեցի: Հիմա սրա համար հաջորդ օրը դատավորը կարող է ասել, որ ինձ տուգանում է 100 000 դրամով»,- մտահոգություն հայտնեց փաստաբանը:

Նշենք, որ առաջին ընթերցմամբ ընդունված այս օրինագծին դեմ են նաև ՓՊ անդամները: Այս դրույթի վերացման համար ստորագրահավաք է սկսվել, որին մասնակցում է 900-ից ավելի փաստաբան:

Լիլիթ Շաբոյան