Ուսուցիչ՝ պահանջվածն ու անտեսվածը. ինչո՞ւ այս մասնագիտությունը գրավիչ չէ մեր մարզերում

Լուրեր

22.02.2026 | 15:51
Պակիստանը հարվածներ է հասցրել Աֆղանստանին, թալիբները հայտարարում են տասնյակ զոհերի մասին
22.02.2026 | 15:30
Nissan և Volkswagen մակնիշների ավտոմեքենաները բախվել են, այնուհետև կողաշրջվել․ ՆԳՆ
22.02.2026 | 15:13
Հունգարիան կբլոկավորի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը․ ԱԳ նախարար
22.02.2026 | 14:22
Իրանում վերսկսվել են բողոքի ցույցերը. ակցիաներ են անցկացվել երկրի մի քանի բուհերում
22.02.2026 | 13:42
Բուքինգհեմյան պալատը ոստիկանությանը կտրամադրի նախկին արքայազն Էնդրյուի բոլոր արխիվների հասանելիությունը․ The Wall Street Journal
22.02.2026 | 13:09
Երևանում սպասվում են տեղումներ՝ ձնախառն անձրևի և անձրևի տեսքով
22.02.2026 | 12:41
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
22.02.2026 | 12:22
Հերթական ֆինանսական բուրգն է տարածվում հայկական սեգմենտում, այս անգամ gxmcoin անվանումով․ ՆԳՆ
22.02.2026 | 12:02
ԱՄՆ-ը հոսպիտալային նավ է ուղարկել Գրենլանդիայի ափերի մոտ․ Թրամփ
22.02.2026 | 11:28
Առնվազն 10 հազար փոս ենք լցրել, միայն աղը չի պատճառը. քաղաքապետարանի շինբարեկարգման վարչության պետի ժ/պ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
22.02.2026 | 11:08
Լվովում ահաբեկչություն է տեղի ունեցել․ առևտրի կենտրոնի մոտ ինքնաշեն սարք է պայթել, ոստիկան է զոհվել
22.02.2026 | 10:40
Մեր ջանքերը կարող են առաջիկա 3 շաբաթում բերել Պուտինի և Զելենսկու հանդիպմանը․ Ուիթկոֆ
22.02.2026 | 10:26
ՃՏՊ Սասունիկ բնակավայրի մոտակայքում․ կա զոհ
22.02.2026 | 10:11
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
22.02.2026 | 00:10
Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի գավաթի հաղթող, Մամիկոն Խաչատրյանը՝ արծաթե մեդալակիր
Բոլորը

2020 թվականի դրությամբ՝ հանրապետության 9 մարզերի 101 դպրոցներում կան առարկաներ, որոնք, ուսուցիչների բացակայության պատճառով, չեն դասավանդվում։ Այդ առարկաների թիվը 18 է, իսկ նախնական հաշվարկներով՝ շուրջ 695 ուսուցչի կարիք կա։ Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի խոսքով՝ ուսուցիչների բացակայության խնդրին Հայաստանը բախվել է դեռևս 1990-ականների սկզբին, այնուհետև, երբ աշակերտների թիվն աստիճանաբար նվազել է, խնդիրն ինքնաբերաբար լուծվել է։ Փորձագետը հիշում է՝ անգամ 2004-2005 թվականներին ուսուցիչների թիվն այնքան մեծ էր, որ պետությունը ստիպված օպտիմալացման դիմեց։ Իսկ այսօր իրավիճակն այլ է. մի կողմից՝ ունենք աշակերտների թվի աճ, մյուս կողմից՝ ուսուցչի մասնագիտության նկատմամբ անտարբեր վերաբերմունք։

Սերոբ Խաչատրյանն ասում է՝ 2020-2021 ուսումնական տարում Հայաստանում ֆիզիկայի ուսուցիչ դառնալու համար բուհ է դիմել ընդամենը մեկ հոգի, որը, սակայն, հետագայում հրաժարվել է շարունակել ուսումը։ Քիմիայի ուսուցչի մասնագիտության հանդեպ հետաքրքրություն է ցուցաբերել բուհերի 3 դիմորդ։ Ինչ վերաբերում է ինֆորմատիկա առարկային, ապա համապատասխան ֆակուլտետներում դիմորդների պակաս չկա, սակայն հիմնավոր գիտելիքներ ունեցողները նախընտրում են աշխատել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում և ստանալ ուսուցչի աշխատավարձից տասնյակ անգամ բարձր աշխատավարձ։

Կրթության փորձագետը շեշտում է՝ բացի այն, որ Հայաստանում ուսուցչի աշխատավարձը ցածր է, այն նաև բարդ աշխատանք է, որից շատերը պարզապես խուսափում են։ Սերոբ Խաչատրյանի կարծիքով՝ խնդիրը արմատական է, որը, ի դեպ, աստիճանաբար սրվելու է։ Դրա լուծման տարբերակներից մեկը, ըստ նրա, ուսանողին, որն ապագա մանկավարժ է, ուսման վարձից ազատելը կամ նրան արտոնություններ շնորհելն է։ Ինչպես հայտնի է՝ Հայաստանում հավատարմագրված բուհերի՝ Կառավարության կողմից հաստատված մասնագիտություններով առկա ուսուցմամբ մագիստրատուրայում և ասպիրանտուրայում սովորող վարձու աշխատողի ուսման վարձը փոխհատուցվում է եկամտահարկի վերադարձի տեսքով: Սերոբ Խաչատրյանը, սակայն, նկատում է՝ օրենքը Հայկական պետական մանկավարժական համալսարանի՝ քիչ թվով մասնագիտությունների վրա է տարածվում։

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանի խոսքով՝ մարզերում ուսուցիչների բացակայության խնդիրը վերաբերում է ոչ միայն Հայաստանին, այլև բարձր լեռնային այլ երկրների։ Խնդրի կարգավորման նպատակով, բացի գործուղման կարգից և տրանսպորտային ծառայությունների փոխհատուցման փոփոխություններից, դպրոցների մենթորական աջակցության և էլեկտրոնային ուսուցման կարողությունների զարգացման ծրագիր է մեկնարկել։

Արտակ Պողոսյանի տեղեկացմամբ՝ նման փորձ արդեն արվել է Անտառամեջ գյուղի պարագայում. ֆիզիկայի և մաթեմատիկայի ուսուցիչների բացակայությունը լրացրել է Արարատի մարզի դպրոցներից մեկը։

Արտակ Պողոսյանն ընդգծում է՝ ծրագրվում է իրականացնել էլեկտրոնային ուսուցում, ոչ թե հեռավար վեբինար։ Վերջնարդյունքում կկազմվի այն դպրոցների ցանկը, որոնք ԿԳՄՍ նախարարության կողմից լիազորված կլինեն էլեկտրոնային ուսուցում կազմակերպել։ Եվ եթե որևէ դպրոց ուսուցչի պակաս ունենա, կարող է դիմել և լրացնել բացը։ Արդեն փետրվարի վերջին կընտրվեն 20 մենթոր դպրոցներ՝ 101 դպրոցների աշակերտների համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան