Ցերեկային ժամերին միացվում են արտաքին լուսավորության լամպերը. Տարոն Մարգարյանի համար սովորական երևույթ է դարձել հանրային միջոցների վատնումը. «Երկիր Ծիրանի»

Լուրեր

15.10.2026 | 00:05
NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ
14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.10.2026 | 22:28
Հրազդանում ոստիկանները թմրանյութի 105 փաթեթ և զենք-զինամթերք են առգրավել
14.10.2026 | 22:13
36 ժամ գազ չի լինի Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:57
Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն
14.10.2026 | 21:45
Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունը կանցկացվի
14.10.2026 | 21:42
24 ժամ ջուր չի լինի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:27
ԶՈՒ ԳՇ պետը չհայտարարված այցեր է կատարել ՊՆ զորամասեր
14.10.2026 | 21:13
Ադրբեջանում մի խումբ անձինք կալանավորվել են դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի համար
14.10.2026 | 21:04
Սահմանադրական դատարանի նախագահ չընտրվեց. աշխատակարգային նիստն ավարտվել է
14.10.2026 | 21:00
Վարչապետը բացահայտեց՝ անկլավների փոխանակումն ամենահավանականն է, Արծվաշենը՝ Ադրբեջանին, 3 անկլավ՝ ՀՀ-ին․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:44
Իրանամետ հաքերները ստանձնել են Ադրբեջանի դեմ կիբերհարձակման պատասխանատվությունը՝ պատճառ նշելով հիջաբ կրելու արգելքը
Բոլորը

Քաղաքապետարանի թողտվությամբ ցերեկային ժամերին տեվական ժամանակով միացվում են ինչպես քաղաքապետարանի շենքի հազարավոր լամպերը, այնպես էլ արտաքին լուսավորության լամպերը։

Քաղաքաապետարանի աշխատակիցների և մասնավորապես Տարոն Մարգարյանի համար արդեն սովորական երևույթ է դարձել հանրային միջոցների յուրացումը, վատնումը։

Հաշվի չառնելով այն փաստը, որ շատ քաղաքացիներ իրենց բնակարաններում էլեկտրականություն չունեն կամ այն խիստ սահմանափակ օգտագործման հնարավորույթուն ունեն՝ քաղաքապետարանի թողտվությամբ ցերեկային ժամերին տևական ժամանակով միացվում են ինչպես քաղաքապետարանի շենքի հազարավոր լամպերը, այնպես էլ արտաքին լուսավորության լամպերը։

Պատճառաբանությունը, թե դա արվում է լամպերի ստուգման և փոխման նպատակով, անհիմն է, որովհետև այդ նպատակով կարելի է օգտագործել գիշերային ժամերը, երբ լամպերը միացվում են։ Միաժամանակ մեկ փողոցով երթևեկելու և լամպերի աշխատանքը ստուգելու համար պահանջվում է ընդամենը մի քանի րոպե, այլ ոչ թե ժամեր։

Այսօր առավոտյան նմանատիպ շռայլություն է նկատվել Գրիգոր Լուսավորիչ, Պռոշյան, Պարոնյան փողոցներում։ Նմանատիպ անբարեխիղճ մոտեցում գրանցում ու ահազանգում են բազմաթիվ երևանցիներ։

Սա հանրային միջոցների վատնում է, որի նպատակը բնավ երևանցիների կյանքը հեշտացնելը չէ։

Մարինա Խաչատրյան

Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ