«Սասնա ծռեր» խմբի անդամների բնակարանների զննության ժամանակ գտել են Սեֆիլյանի անձանագրի պատճենը

Լուրեր

12.08.2026 | 00:10
«Արարատ-Արմենիան» դուրս մնաց Չեմպիոնների լիգայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 23:21
ԲԸՏՄ-ն Երևանում կանխել է ապօրինի հորատման աշխատանքները
11.08.2026 | 22:39
Ճապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունը
11.08.2026 | 22:12
Վաշինգտոնում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետների եռակողմ հանդիպումը
11.08.2026 | 22:04
Օգոստոսի 15-ը ռիսկայի՞ն կլինի Եվրոպայի համար․ Բրյուսելն ու Մադրիդը զգուշացնում են Սեուտա անօրինական մուտք գործել ցանկացողներին
11.08.2026 | 21:48
Վաշինգտոնում քննարկվել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները
11.08.2026 | 21:36
Ահազանգ է ստացվել, որ ընտանիքը երկու անչափահաս երեխաների հետ արգելափակվել է ճանապարհին․ ՆԳՆ
11.08.2026 | 21:15
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
11.08.2026 | 20:57
Հունգարիան նոր նախագահ ունի
11.08.2026 | 20:39
Վիկտորյա Այդինյանը վերանշանակվել է Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավարի պաշտոնում
11.08.2026 | 20:19
Միայն 4 օրում պարեկները վարորդների կողմից բեռների փոխադրման կանոնների խախտման 90 դեպք են արձանագրել
11.08.2026 | 20:06
Բնակարաններ՝ նորընծա սպաներին․ Սուրեն Պապիկյանը ստորագրել է հավաստագրերը
11.08.2026 | 19:51
Դեպի Եվրոպա՝ «Ուժեղ Հայաստան»-ի հետ․ ինչպես ռուսամետ դաշինքն ընտրեց Եվրաինտեգրման հանձնաժողովը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 19:29
Հայտնի է Հայաստանի գավաթի նախնական փուլի ժամանակացույցը
11.08.2026 | 19:18
Ռուսական «ստվերային նավատորմի» լցանավի վրացի հրամանատարն ԱՄՆ-ում դատապարտվել է 10 ամսվա ազատազրկման
Բոլորը

«Սասնա ծռերի» 10 անդամների գործով դատական նիստին մեղադրողները ներկայացնում են գրավոր ապացույցները: Մեղադրող Պետրոս Պետրոսյանը ներկայացրեց ոստիկանության սպանված ծառայակից Արթուր Վանոյանի դիակի զննության տվյալները: Նա նշեց, որ ոստիկանի մարմնին հայտնաբերվել են հրազենային վնասվածքներ. «Մարմնի ծայրամասերը եղել են արյունոտված, կրծքավանդակի շրջանում՝ վերք»:

Մեղադրողները ներկայացրին նաև բնակարանների զննության արդյունքները. հիմնականում հայտաբերել էին գումարներ, տարբեր փաստաթղթեր և, որ ուշագրավն է, Ժիրայր Սեֆիլյանի անձնագրի պատճենը, դրոշակներ «Հիմնադիր խորհրդարանից»:

Փաստաբան Դավիթ Գյուրջյանը դատարանին խնդրեց թույլատրել իր պաշտպանյալ Գագիկ Եղիազարյանին տասը րոպեով տեսակցել: Դատավորը, սակայն, մերժեց՝ նշելով, որ տեսակցություններն ապահովում է ՔԿՀ-ն և ոչ թե դատարանը:

Նախորդ նիստին դատավորը Գագիկ Եղիազարյանին հեռացրել էր նիստերի դահլիճից: Փաստաբանները հայտարարեցին, որ ներկայացված ապացույցների վերաբերյալ հայտարարություններ ունեն, դատավորն էլ ասաց` հայտարարությունները ապացույցների հրապարակման ավարտից հետո միայն:

Փաստաբանները փորձում էին ներկայացված ապացույցների վերաբերյալ հայտարարություն անել, դատավորը, սակայն վերջին քսան րոպեն միայն տրամադրեց նրանց: Սա առաջացրեց փաստաբանների դժգոհությունը, Արայիկ Պապիկյանը դատարանին ասաց, որ հայտարարություններ կանեն արդեն հաջորդ նիստի ընթացքում: Նիստը հետաձգվեց:

Լիլիթ Շաբոյան