Սերժ Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը «Լավրովի պլանը» պատերազմով անցկացնելու մեջ դեր ունեն․ դա ծանր մեղադրանք է․ Անդրիաս Ղուկասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.02.2026 | 22:09
Չեխիայի իշխանությունները ցանկանում են երեխաներին արգելել օգտվել սոցիալական ցանցերից
08.02.2026 | 21:11
Նուրլան Սաբուրովն արձագանքել է Ռուսաստան մուտք գործելու արգելքին
08.02.2026 | 20:33
Մեկ շաբաթում Ռուսաստանը Ուկրաինայի ուղղությամբ արձակել է 2000 ԱԹՍ և 116 հրթիռ
08.02.2026 | 20:05
Հրապարակվել են «Հայոց պատմություն» և «Քիմիա» առարկաներից հանձնված միասնական քննությունների թեստերը ու դրանց պատասխանները
08.02.2026 | 19:26
Նոյեմբերյանում նոր դպրոց ենք կառուցում, առաջիկայում կմեկնարկենք նաև քոլեջի նոր շենքի կառուցումը. Ժաննա Անդրեասյան
08.02.2026 | 18:25
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին` 17։00-ի դրությամբ
08.02.2026 | 18:03
Երևանի 9 վարչական շրջաններում մի շարք փողոցների, նրբանցքների և փակուղիների անվանակոչություն կկատարվի
08.02.2026 | 17:25
Վթարային ջրանջատում Արարատի մարզում
08.02.2026 | 17:05
Միքայել Միքայելյանի արդյունքը ձմեռային Օլիմպիական խաղերում
08.02.2026 | 16:40
Ռուսաստանը գիշերը ավելի քան 100 դրոնով հարձակվել է Ուկրաինայի վրա. DW
08.02.2026 | 15:29
Իտալիայի իշխանությունները հաղորդել են Օլիմպիական խաղերի առաջին օրը երկաթուղային դիվերսիաների մասին
08.02.2026 | 14:46
Վթարային ջրանջատում Արմավիրում
08.02.2026 | 14:20
Շարունակում է լայն տարածում ստանալ այն միֆը, որ «ՊՆ Նոկիա» հեռախոսը ամենաանվտանգն է․ Սամվել Մարտիրոսյան
08.02.2026 | 13:31
Սպասվում են տեղումներ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն
08.02.2026 | 13:02
Այս պայմաններում էին այսօր ՀԷՑ-ի մասնագետները վերացնում վթարային անջատումը․ Ռոմանոս Պետրոսյան
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի հետ

-«Հայրենիքի փրկության շարժման» առաջնորդ Վազգեն Մանուկյանը հայտարարում է, որ պատերազմի ընթացքում հեռախոսով կապվել է Արցախի գեներալների հետ, ասել է, որ իշխանությունը վերցնեն իրենց ձեռքը և չթողնեն, որ Արայիկ Հարությունյանը կատարի Փաշինյանի հրամանները, թե չէ Արցախը կկորցնի իր ինքնուրույնությունը։ Պատերազմից հետո եղան տեղեկություններ, որ ինչ-որ մարդիկ կռվող տղաներին քարոզել են չկռվել, քանի որ «Նիկոլը հողերը հանձնել է, անիմաստ է կռվելը»։ Իշխանության ներկայացուցիչները Մանուկյանի հայտարարությունն ու այդ հանգամանքը կապում են և ասում՝ ընդդիմությունը, փաստորեն, այդպիսի գործով է զբաղված եղել։ Դա առո՞ղջ կարծիք է, թե՞ քաղաքական պայքար է։

-Դա քաղաքական պայքար է։ Իրականում այն երևույթը, որ տեղի ունեցավ պատերազմից առաջ, պատերազմի ժամանակ և հետո, որ ամփոփվում է «հայրենիքի դավաճանություն» հանցագործության շրջանակում, այդպես էլ չհետաքննվեց։ Եղան մի քանի կալանավորումներ, բայց հետո ամեն ինչ սուս-փուս․․․ կարծես թե այդ թեմայի շուրջ տաբու է դրված և քննարկումներ չկան։ Իսկ ի՞նչ եղան այն մարդիկ, ովքեր հակառակորդին տեղեկություններ էին փոխանցում, ովքեր թշնամու օգտին քարոզ էին անում, ովքեր համոզում էին դիրքերը հանձնել, դիմադրությունը կասեցնել և այլն։ Տեսանելի է, որ Հայաստանում իշխանությունը կազմակերպված էր 50-50 սկզբունքով և «Քաղաքացիական պայմանագիրն» ուներ Կառավարությունում 50% պաշտոններ՝ փոխվարչապետերից մեկն էր ՔՊ-ից, մյուս մասը Կառավարության ներկայացվում էին նախկին ռեժիմից մնացած տեխնոկրատներ, բայց ինձ թվում է, որ ճիշտ գնահատված չէ այդ մարդկանց կապը նախորդ ռեժիմի և Սերժ Սարգսյանի հետ։

Իմ կարծիքով՝ Սերժ Սարգսյանի վրա դրված էր այդ պարտականությունը՝ համոզել Արցախի ռազմական ղեկավարությանը՝ հանձնվել հոկտեմբերի 10-ին, որ այդքան չխորանա ռազմական գործողությունները։ Դա, երևի, չստացվեց Սերժ Սարգսյանի մոտ։ Կառավարության կազմը սկսեց փոխվել, այս շարժումը տեղի ունեցավ՝ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն դուրս եկան փողոց։ Ես այդ ամենն ընդհանուր պատկերի մեջ տեսնում եմ։ Իմ կարծիքով՝ կար հրամայական՝ անցկացնել «Լավրովի պլանը»։ Այդ ծրագրում Նիկոլ Փաշինյանն ու Սերժ Սարգսյանն իրենց դերակատարությունն ունեին։

-«Լավրովի պլան» կոչվել է այն փաստաթուղթը կամ առաջարկը, որ համանախագահները ներկայացնում էին Ադրբեջանին ու Հայաստանին վերջին տարիներին՝ 5+2 տարածքների վերադարձ Ադրբեջանին՝ անորոշ կարգավիճակի դիմաց։ Նկատի ունեք այս պլանն իրականացվելու էր պատերազմի՞ միջոցով։

-«Լավրովի պլանը» առանց պատերազմի հնարավոր չէր իրականացնել։ Եթե նկատել եք, այս վերջերս Պոպովն արձագանքեց Հայաստանից հնչող մեղադրանքներին, որ Ռուսաստանը, ըստ էության, այնպիսի քաղաքական պայմաններ դրեց Հայաստանի առաջ, որ հայերը պետք է հրաժարվեն և՛ կարգավիճակից, և՛ անվտանգությունից։ Իսկապես Ռուսաստանը մտահոգված է այսօր Հայաստանում տեղի ունեցածով, այն, ինչ քաղաքական դաշտում կատարվում է և իրենք տեսնում են, որ ի վնաս ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերությունների է։ Եվ դրանով է, ըստ իս, պայմանավորված Պոպովի այդ հայտարարությունը, որ ՌԴ-ն երբեք չի առաջարկել տարածքները հանձնել ոչնչի դիմաց։

-Բայց ծանր մեղադրանք չէ՞ Ձեր պնդումն այն մասին, որ «Լավրովի պլանը» միտումնավոր իրականացվել է պատերազմով։

-Դա ծանր մեղադրանք է և լուրջ խնդիր է։ Նիկոլ Փաշինյանն իր տված բոլոր բացատրություններում այդպես էլ պարզ բացատրություն չտվեց՝ իսկ ինչո՞ւ պատերազմը դարձավ անխուսափելի, որտեղի՞ց արտոնությունը Իլհամ Ալիևին՝ պատերազմներ նախաձեռնել, ռազմական ճանապարհով խնդիրներ լուծել, ո՞ւր գնաց խաղաղ բանակցություններով վեճերի կարգավորման կարևոր սկզբունքը, չէ՞ որ այդ սկզբունքը խախտել է Ադրբեջանը, և Ալիևը հայտարարել է, որ ռազմական ճանապարհով են լուծում խնդիրը՝ առանց բանակցությունների։ Այդ ամենը ինչպե՞ս ստեղծվեց, ձևավորվեց և ո՞նց կարող էր դա տեղի ունենալ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան