Ֆրանսիան նվազեցրել է Հայաստանում ներդրումային ծրագրերը. ի՞նչ պատկառելի թվերից է խոսել Սերժ Սարգսյանը. «Ժողովուրդ»

Լուրեր

19.03.2026 | 12:26
417 մլն դրամ արժեքով հողատարածքը վերադարձվել է պետությանը. Վարդապետյանը մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.03.2026 | 12:25
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
19.03.2026 | 12:15
Խորթ մոր կողմից բռնության ենթարկված 1-ամյա երեխայի վիճակը ծանր է
19.03.2026 | 12:10
Ադրբեջանով 7 վագոն ցորեն է գալիս ՀՀ // Պենտագոնը Իրանում պատերազմի համար 200 մլրդ է պահանջում․ ԼՈՒՐԵՐ
19.03.2026 | 12:04
Նորեկներ՝ Հայաստանի հավաքականում․ Եղիշե Մելիքյանը հրապարակել է կազմը
19.03.2026 | 12:03
Թրամփի վարչակազմը քննարկում է Խարգ կղզու և Հորմուզի ափերի հնարավոր գրավման համար զինվորներ ուղարկելու հարցը. Reuters
19.03.2026 | 11:56
Ռուբեն Հայրապետյանի դուստրը՝ գործով պատասխանող
19.03.2026 | 11:47
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վերջնական կնքման ճանապարհին խոչընդոտներ կան. ԱՄՆ հետախուզություն
19.03.2026 | 11:39
Վլադիմիր Վարդանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
19.03.2026 | 11:31
Մեկնարկել է Հայաստան – Բելառուս հանդիպման տոմսերի վաճառքը
19.03.2026 | 11:22
Պենտագոնը Կոնգրեսից 200 միլիարդ դոլար է խնդրում Իրանի դեմ պատերազմի համար
19.03.2026 | 11:09
Մեսին 900-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.03.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
19.03.2026 | 10:55
Թրամփը սպառնում է «պայթեցնել» Հարավային Պարս գազի հանքավայրը, եթե Իրանը հարձակվի Կատարի վրա
19.03.2026 | 10:49
Մյասնիկյան պողոտայում «VAZ»-ը բախվել էլեկտրական սյան
Բոլորը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Սերժ Սարգսյանը Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի ընթացքում նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպման ժամանակ խոսել է հայ-ֆրանսիական տնտեսական կապերի, այդ թվում` ներդրումների մասին: «Հայաստանում շարունակվող ժողովրդավարական բարեփոխումները, տնտեսությունն ու օրենսդրությունը եվրոպական չափանիշներին մոտարկելու մեր հանձնառությունը տարեցտարի առավել բարենպաստ միջավայր են ապահովում Հայաստանում ներդրումների համար։

Այս առումով նախագահ Մակրոնին վերահաստատեց, որ մենք առավել քան շահագրգռված ենք ընդլայնելու ֆրանսիական արդեն իսկ պատկառելի գործարար ներկայությունը մեր երկրում»,- ասել է Սերժ Սարգսյանը։

Նկատենք, որ մինչ նա ոգեւորված խոսում է` ցանկալին ներկայացնելով որպես  իրականություն, նույնիսկ «պատկառելի» որակում Ֆրանսիայի գործարար ներկայությունը Հայաստանում, վիճակագրությունը միանգամայն հակառակն է պնդում:

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ տարեցտարի Ֆրանսիան նվազեցրել է Հայաստանում ներդրումային ծրագրերը: Իսկ արդեն  2017թ. ընթացքում ֆրանսիական կապիտալի արտահոսք է տեղի ունեցել. միայն ուղղակի ներդրումների առումով ֆրանսիական կապիտալի արտահոսքը երրորդ եռամսյակի ընթացքում կազմել է 1 մլրդ 992.4 մլն դոլար, ինչը 1.5 մլրդ դրամով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տվյալներով /տարեկան կտրվածքով ցուցանիշները դեռ չեն հրապարակվել/: Այս առումով լավագույն օրինակ է նաեւ «Օրանժ» ընկերության հեռանալը հայկական հեռահաղորդակցության շուկայից, երբ իր բաժնետոմսերը վաճառեց «Յուքոմին»»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում: