Գումարտակի հրամանատարին 700 դոլար կաշառք են տվել՝ իրենց որդուն այլ ստորաբաժանում տեղափոխելու համար

Լուրեր

12.08.2026 | 00:10
«Արարատ-Արմենիան» դուրս մնաց Չեմպիոնների լիգայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 23:21
ԲԸՏՄ-ն Երևանում կանխել է ապօրինի հորատման աշխատանքները
11.08.2026 | 22:39
Ճապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունը
11.08.2026 | 22:12
Վաշինգտոնում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետների եռակողմ հանդիպումը
11.08.2026 | 22:04
Օգոստոսի 15-ը ռիսկայի՞ն կլինի Եվրոպայի համար․ Բրյուսելն ու Մադրիդը զգուշացնում են Սեուտա անօրինական մուտք գործել ցանկացողներին
11.08.2026 | 21:48
Վաշինգտոնում քննարկվել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները
11.08.2026 | 21:36
Ահազանգ է ստացվել, որ ընտանիքը երկու անչափահաս երեխաների հետ արգելափակվել է ճանապարհին․ ՆԳՆ
11.08.2026 | 21:15
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
11.08.2026 | 20:57
Հունգարիան նոր նախագահ ունի
11.08.2026 | 20:39
Վիկտորյա Այդինյանը վերանշանակվել է Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավարի պաշտոնում
11.08.2026 | 20:19
Միայն 4 օրում պարեկները վարորդների կողմից բեռների փոխադրման կանոնների խախտման 90 դեպք են արձանագրել
11.08.2026 | 20:06
Բնակարաններ՝ նորընծա սպաներին․ Սուրեն Պապիկյանը ստորագրել է հավաստագրերը
11.08.2026 | 19:51
Դեպի Եվրոպա՝ «Ուժեղ Հայաստան»-ի հետ․ ինչպես ռուսամետ դաշինքն ընտրեց Եվրաինտեգրման հանձնաժողովը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 19:29
Հայտնի է Հայաստանի գավաթի նախնական փուլի ժամանակացույցը
11.08.2026 | 19:18
Ռուսական «ստվերային նավատորմի» լցանավի վրացի հրամանատարն ԱՄՆ-ում դատապարտվել է 10 ամսվա ազատազրկման
Բոլորը

Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել ՀՀ պաշտպանության նախարարության զորամասի հրամանատարի կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, նրան կաշառք տալու և կաշառքի միջնորդության դեպքերի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեում դեռևս 2017թ.-ի մայիսից քննվող քրեական գործը: Այս մասին հայտնում է ՀՔԾ լրատվական ծառայությունը:

Այսպես, 26.05.2017թ.-ին Լ. Մ.-ն հաղորդում է տվել, որ ամուսնու` Ա. Մ.-ի հետ, իրենց որդուն` ժամկետային զինծառայող Ա. Մ.-ին ՀՀ ՊՆ գումարտակի փոքր ստորաբաժանում տեղափոխելու և ծառայության նշանակելու համար ՀՀ ՊՆ սպա, փոխգնդապետ Վ. Յ.-ի միջոցով 336.392 ՀՀ դրամին համարժեք 700 ԱՄՆ դոլար կաշառք են տվել նշված գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Գ. Խ.-ին, որի արդյունքում իրենց որդին ծառայության է տեղափոխվել իրենց նախընտրած ստորաբաժանում:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 312-րդ հոդվածի 2-րդ մասով և 313-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Վ. Յ.-ն, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, խարդախությամբ հափշտակություն կատարելու դիտավորությամբ, ՀՀ ՊՆ զորամասի գումարտակի հրամանատար Գ. Խ.-ին, իբրև, կաշառք տալու միջոցով նույն գումարտակի ժամկետային զինծառայող Ա. Մ.-ին այլ ստորաբաժանում տեղափոխելու համար, վերջինիս ծնողներից խաբեությամբ հափշտակել է 336.392 ՀՀ դրամին համարժեք 700 ԱՄՆ դոլար գումար:

Այնուհետև Վ. Յ.-ն, օգտագործելով վերը նշված գումարտակի հրամանատար, նախկինում իր ենթակայությամբ ծառայած Գ. Խ.-ի հետ իր ունեցած ընկերական փոխհարաբերությունները, համոզելու եղանակով վերջինիս դրդել է Ա. Մ.-ին տեղափոխել նույն գումարտակի` համեմատաբար թեթև պայմաններում ծառայություն իրականացնող ստորաբաժանում: Գ. Խ.-ն իր նախկին հրամանատարի խնդրանքին ընդառաջելու անձնական շահագրգռվածությունից դրդված` չարաշահելով իր պաշտոնեական դիրքը, ժամկետային զինծառայողին տեղափոխել է այլ ստորաբաժանում:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Վ. Յ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 և 5-րդ կետերով և 38-375-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Գ. Խ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով:

Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով` հիշյալ քրեական գործը 19.01.2018թ.-ին ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն` հետագա նախաքննությունը շարունակելու համար: