ՄԻԵԴ-ը հարցեր է ուղղել ՀՀ կառավարությանը՝ Հայկ Կյուրեղյանի նկատմամբ բռնությունների վերաբերյալ գանգատի շրջանակում

Լուրեր

15.10.2026 | 00:05
NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ
14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.10.2026 | 22:28
Հրազդանում ոստիկանները թմրանյութի 105 փաթեթ և զենք-զինամթերք են առգրավել
14.10.2026 | 22:13
36 ժամ գազ չի լինի Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:57
Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն
14.10.2026 | 21:45
Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունը կանցկացվի
14.10.2026 | 21:42
24 ժամ ջուր չի լինի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:27
ԶՈՒ ԳՇ պետը չհայտարարված այցեր է կատարել ՊՆ զորամասեր
14.10.2026 | 21:13
Ադրբեջանում մի խումբ անձինք կալանավորվել են դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի համար
14.10.2026 | 21:04
Սահմանադրական դատարանի նախագահ չընտրվեց. աշխատակարգային նիստն ավարտվել է
14.10.2026 | 21:00
Վարչապետը բացահայտեց՝ անկլավների փոխանակումն ամենահավանականն է, Արծվաշենը՝ Ադրբեջանին, 3 անկլավ՝ ՀՀ-ին․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:44
Իրանամետ հաքերները ստանձնել են Ադրբեջանի դեմ կիբերհարձակման պատասխանատվությունը՝ պատճառ նշելով հիջաբ կրելու արգելքը
Բոլորը

2014 թվականին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի դիմաց բողոքի ակցիա իրականացրած Հայկ Կյուրեղյանի ներկայացուցիչներ Լուսինե Սահակյանի, Վահե Գրիգորյանի ու Երվանդ Վարոսյանի գանգատը ՄԻԵԴ-ը վարույթ է ընդունել:

Ինչպես «Փաստինֆո»-ի լրագրողին հայտնեց Հայկ Կյուրեղյանի ներկայացուցիչ, փաստաբան Երվանդ Վարոսյանը, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի երրորդ հոդվածի՝ Խոշտանգումների արգելում, խախտումը ճանաչելու պահանջով գործի քննության շրջանակում ՄԻԵԴ-ն արդեն հարցեր է ուղղել Հայաստանի կառավարությանը, որոնց կառավարությունը պարտավոր է պատասխանել վեցամսյա ժամկետում:

2014 թվականի ամռանը` Հայկ Կյուրեղյանը «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի և մյուսների գործով առաջին դատական նիստի օրը, բողոքի ակցիա էր իրականացրել դատարանի շենքի դիմաց, օդամղիչ հրազենով կրակոցներ արձակել, նրան տեղում ձերբակալել էին ոստիկանները:

Ինչպես նշեց Երվանդ Վարոսյանը, խոսքը վերաբերվում է ճանապարհին՝ նրան ոստիկանություն տեղափոխելիս և արդեն իսկ ոստիկանության բաժնում բռնության ենթարկելուն: Առաջին իսկ օրվանից Կյուրեղյանն այդ մասին բարձրաձայնել է, դրա մասին նշել էին նաև նրան այցելած մի խումբ իրավապաշտպաններ, որոնք նկատել էին վնասվածքները:

«Սակայն այդ առումով հարուցված քրեական գործի արդյունքներով որևէ բռնության ենթարկած ոստիկան այդպես էլ պատասխանատվության չենթարկվեց, և Հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործը կարճվեց այն պատճառաբանությամբ, որ իրավաչափ են եղել ոստիկանների գործողությունները և որ վնասվածքները պատճառվել են նրան վնասազերծելիս: Սակայն Հայկը պնդում էր հակառակը»,- ասաց Երվանդ Վարոսյանը՝ հավելելով, որ դատական բժշկի կողմից արձանագրված վնասվածքների բնույթը ևս վկայում էր այն մասին, որ քննության վարկածն իրականությանը չի համապատասխանում:

Արդյունքում Հայկ Կյուրեղյանի ներկայացուցիչները ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով` բռնության գործադրմամբ պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի կարճման որոշումը բողոքարկելու բոլոր ներպետական ատյանները սպառելուց հետո «ստիպված դիմեցինք Եվրոպական դատարան, և ուրախ եմ, որ Եվրոպական դատարանում կարևորագույն փուլը՝ վարույթ ընդունելու արդեն հաղթահարել ենք, և գործն ըստ էության քննվելու է»: