Դավիթ Տոնոյանն իր դեմ ինքնախոստովանական ցուցմունք է տվել. Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.09.2026 | 18:10
ՄԻԵԴ-ի ՀՀ-ի դեմ որոշում է կայացրել // ԿԸՀ նախագահը հայտնել է հունիսի 7-ին կիբեռհարձակման մասին․ ԼՈՒՐԵՐ
17.09.2026 | 18:00
«Ոտքով ԱԺ էի գալիս, միրգ վաճառող ձյաձ Գառնիկն ասեց՝ փոխանցեմ, որ ձեր ճակատին դաջված ա ընտրակեղծարար»․ Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 17:59
175 հայց՝ 1,7 մլրդ դոլարի ընդհանուր հայցագնով․ Վարդապետյանը ներկայացրել է ապօրինի գույքի բռնագանձման Հայաստանի փորձը
17.09.2026 | 17:53
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է 2027 թ. պետբյուջեի նախագիծը
17.09.2026 | 17:52
ԱՄՆ-ն Իրանում ռազմական հանցագործություններ է իրականացրել, իսկ Թեհրանը՝ մարդկության դեմ հանցագործություններ․ ՄԱԿ-ի փաստահավաք առաքելություն
17.09.2026 | 17:45
«Փաթթած ունեմ ձեզ էլ, 1-02-ն էլ»․ ըստ քաղաքացու՝ ոստիկաններն իրեն խոշտանգել են, կնոջը՝ կոպտել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 17:33
Հովհաննես Համբարձումյանն ավարտեց կարիերան Հայաստանի հավաքականում
17.09.2026 | 17:17
Ասել էիք` Հայաստանով մեկ կտրելու եք ՔՊ-ի թևերը, ինչո՞ւ Թումանյանում թեկնածու չեք առաջադրել. հարց Տիգրան Աբրահամյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 17:15
Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի հավաքականի հայտացուցակը
17.09.2026 | 17:10
Նարեկ Կարապետյանի հետ ինձ ծանոթացրել է իմ լավ ընկեր Էդմոն Մարուքյանը․ Հովակիմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 17:01
Ռուբեն Ռուբինյանն ու Չեխիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
17.09.2026 | 16:50
Ադրբեջանի ցամաքային սահմանները փակ կմնան մինչև 2027 թվականի հունվարի 2-ը․ COVID-19-ի կարանտինային ռեժիմը կրկին երկարացվել է
17.09.2026 | 16:39
Դուք պետք է չլինեք ԿԸՀ նախագահ, վառ արտահայտում եք հավասարակշռության բացակայությունը․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 16:28
Կրեմլը կարծում է, որ ՌԴ-ի դեմ ԱՄՆ-ի «դժոխային պատժամիջոցները» կբարդացնեն Ուկրաինայում կարգավորումը
17.09.2026 | 16:17
Ալեն Սիմոնյանը ներկայացրել է Հայաստանի ազգային անվտանգության դոկտրինի հիմնական սկզբունքներն ու առաջնահերթությունները
Բոլորը

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը նախօրեին տված հարցազրույցում նշել է, որ Գլխավոր շտաբի այն զգուշացումը, թե պետք է պատերազմը երկու-երեք օրում դադարեցնել, որովհետև հնարավորություն չունենք դիմակայելու, քանի որ մեր դեմ ոչ միայն Ադրբեջանը, այլ նաև Թուրքիան է կռվում, իր հետ համաձայնեցված է եղել: Նրա ասածի ենթատեքստում այն է, որ քաղաքական ղեկավարությանը տեղեկացրել են այդ մասին, սակայն, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, քաղաքական ղեկավարությունը քայլեր չի ձեռնարկել:

Factor.am-ի հետ զրույցում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, անդրադառնալով այս դիտարկմանը և հարցին՝ ինչպե՞ս է գնահատում այս բացահայտումները, ընդգծեց. «Ես այդտեղ բացահայտում չեմ տեսնում: Նախկին բարձրաստիճան պաշտոնյաները, երբ ազատվում են պաշտոնից, որոշ ժամանակ պաուզա պետք է պահեն, հարցազրույցներով հանդես չպետք է գան և չպետք է մտնեն քաղաքական անցուդարձերի մեջ: Դա է պահանջում մեր երկրի անվտանգությունը: Նման հարցազրույցներով նրանք վնասում են առանց այն էլ տկարացած մեր անվտանգությունը: Պարոն Տոնոյանը լավ կլիներ՝ էկրանի առաջ տար պաշտոնից ազատվելուց հետո իր առաջին հարցազրույցը, և պարզ երևար՝ առնչություն ունի՞, արդյոք, 17+-ի հետ, թե՞ ուզում է փակագծեր բացել, որոնց մասին արդեն շահարկումներ կան: Պատերազմի մասին չպետք է խոսի նախկին պաշտպանության նախարարը, պատերազմի և նրա հետևանքների մասին պետք է այլ ժամանակահատվածում խոսի պրոֆեսիոնալ ձևավորված հանձնաժողովը, և պարոն Տոնոյանին ևս պետք է հարցեր ուղղի, թե ինչո՞ւ մենք պատրաստ չէինք լայնածավալ պատերազմի, հատկապես՝ քառօրյա պատերազմից հետո: Հարց է առաջանում՝ այս երկու տարվա ընթացքում պարոն Տոնոյանն իրո՞ք ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարին կամ վարչապետին, Անվտանգության խորհրդին զեկուցել է, որ մենք պատրաստ չենք լինելու, եթե սկսվի լայնածավալ պատերազմ: Պատերազմի ընթացքում, եթե խոսվում է այս հարցերի մասին, դա վտանգավոր է։ Այսինքն՝ ժողովրդին թողնում ենք անպաշտպա՞ն: Պետք էր այդ մասին ավելի շուտ խոսել, իսկ պատերազմի ընթացքում պետք էր կառավարել պատերազմական գործողությունները: Կառավարման սխալների հետևանքներն ու պատճառները պետք է վերլուծել և ոչ թե պետք է հանդես գալ քաղաքական տեքստերով: Նախկին պաշտոնյաները պետք է պատրաստ լինեն, կգա մի պահ, որ իրենց շատ լուրջ հարցեր կտրվեն: Հիմա դավաճաններ փնտրելու ժամանակը չէ: Պետք է աջակցել բանակի կարողությունների վերականգնմանը»:

Անդրադառնալով դիտարկմանը, որ, փաստորեն, պատգամավորը չի ժխտում Դավիթ Տոնոյանի ասածները, այլ պարզապես պնդում է, որ Տոնոյանը հիմա չպետք է խոսի, Անդրանիկ Քոչարյանը նշեց. «Ես երբևիցե չեմ լսել, որ Դավիթ Տոնոյանն ասի, թե բանակի վիճակն այնպիսին է, ինչպիսին ներկայացվեց պատերազմի ընթացքում: Նա չթռչող ինքնաթիռների մեջ նկարահանվում էր և մատով ցույց տալիս հակառակորդի ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանն անում էր անզգույշ հայտարարություններ, բայց նա պաշտպանության նախարար չի եղել, նա չէ Գլխավոր շտաբի պետը: Մեր Սահմանադրության պահանջն է, որ պատերազմը պետք է կառավարի Գլխավոր շտաբը՝ իր ռազմական մասնագետների միջոցով և իր հաստատած պլաններով: Լինում են հաջողված նշանակումներ և չհաջողված նշանակումներ: Մենք պետք է ընդունենք մեր ձախումները և վերլուծենք դրանց պատճառները: Մենք 94-ից հետո տարիներ շարունակ, հատկապես՝ Հոկտեմբերի 27-ից հետո, մսխել ենք բանակի մարտունակ լինելու կարգավիճակը, հաղթանակի հետևում տկարացրել ենք մեր բանակի հնարավորությունները, խզում ենք առաջացրել կադրային բանկում: Այս պարտությունից հետո մենք դատապարտված ենք խելքներս գլուխներս հավաքել և կառուցել մարտունակ բանակ և վերացնել անտարբերությունը»:

Անդրանիկ Քոչարյանը նաև կարծիք հայտնեց, որ Տոնոյանի այդ հարցազրույցը ինքնախոստովանական ցուցմունք է իր դեմ:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան