Իրանի համար չափազանց կարևոր է ԼՂ հակամարտության կարգավորումը․ Ջավադ Զարիֆ

Լուրեր

03.11.2026 | 14:27
Արարատի նախկին մարզպետ Ալիկ Սարգսյանին, ըստ Դատախազության, ձևական աճուրդներով 5,38 հա համայնքային հող է օտարվել․ գործը դատարանում է
03.11.2026 | 14:24
Էդ թաղումներին, որ նախագահը չգնա, նրանց միևնույն է թաղելու են․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 14:20
Հրանտ-Լեոն Ռանոսի թիմակիցը մահացել է խաղի ժամանակ ստացած վնասվածքի հետևանքով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 14:15
Հանքարդյունաբերության հարկերը 52 %-ով աճել են․ որ ընկերություններն են առաջատարները
03.11.2026 | 14:04
Կիմի Չեն Ընի քույրը հերքում է Binance-ի՝ 6 միլիարդ դոլարի հափշտակության հաքերային հարձակմանը Հյուսիսային Կորեայի մասնակցությունը
03.11.2026 | 13:52
Համաներումը կարող է բխել դատապարտյալների, բայց ոչ Երևանի փողոցներում քայլող մարդկանց շահերից․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 13:46
Դավիթ Համբարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 13:43
Զապորոժիեի մարզում մարդասիրական օգնության բաշխման կետին ռուսական հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 29-ի
03.11.2026 | 13:31
Արենիում 5 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կվերադարձվի 5,2 մլն դրամ
03.11.2026 | 13:24
Հայաստանի հավաքականի բասկետբոլիստն արդյունավետ խաղ է անցկացրել Բուլղարիայում
03.11.2026 | 13:16
«Արմավիր» ՔԿՀ-ի վերնամասը ցանկապատել ենք, որպեսզի դրոններով որևէ բան չփոխանցեն․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 13:07
Փաշազադեն տարածքային պահանջներ է ներկայացրել Հայաստանին
03.11.2026 | 12:58
Սրբուհի Գալյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 12:56
Սևանի ափին քանդվել է 238 ապօրինի շինություն․ դրանց թվում են նախկին պաշտոնյաների և գործարարների կառույցները
03.11.2026 | 12:45
Կենտրոնական բանկը բարձրացրել է քաղաքականության տոկոսադրույքը՝ սահմանելով 7%
Բոլորը

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գերատեսչության ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆը տարածաշրջանային այցի շրջանակում այսօր Մոսկվայում է։

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման արդյունքներով ճեպազրույցի ժամանակ վերջինս հայտարարել է, որ Իրանի համար չափազանց կարևոր է ԼՂ հակամարտության կարգավորումը:

«Իրանը  ԼՂ հակամարտության գոտուն ամենամոտ գտնվող պետությունն է։ Եվ հակամարտության մեկնարկից ի վեր, շուրջ 30 տարի ԻԻՀ-ն բախվել է իր սահմաններին անհանգստությունների, փախստականների ալիքի հետ։ Այս պատճառով էլ այս հակամարտության կարգավորումը մեզ համար չափազանց կարևոր է՝ հաշվի առնելով մեր ազգային անվտանգությունը, քանի որ մեր սահմանների մոտերքում հակամարտություն կար։ ԼՂ-ում վերջերս գրանցված հակամարության ընթացքում Իրանը հսկայական ջանքեր է թափել տարածաշրջանային լուծումներ ներկայացնելու համար։ Այս հարցերի շուրջ ես բազմաթիվ հեռախոսազրույցներ եմ ունեցել պարոն Լավրովի հետ, Իրանի հատուկ հանձնակատարը շրջագայել է տարածաշրջանով ու ներկայացրել է մեր խաղաղության տեսլականը։ Չափազանց ուրախ ենք, որ ՌԴ ջանքերով գտնվել է լուծում, որը չափազանց նման է մեր առաջարկած լուծմանը»,- հայտարարել է Զարիֆը՝ նշելով, որ ուրախ են՝ հակամարտության լուծումը ղեկավարվել է հենց Ռուսաստանի կողմից։

Վերջինս նաև նշել է, որ Լեռնային Ղարաբաղի ծաղկման համար բոլոր նախապայմանները կան, քանի որ տրանսպորտային ապաարգելափակումը կնպաստի տարածաշրջանի զարգացմանը։

Զարիֆը նաև հայտարարել է, որ այցելելու է Հայաստան, Վրաստան և Թուրքիա, տարածաշրջանային հարցերի շուրջ տեսակետների տարբերությունները քննարկելու համար։

 

Տաթև Ֆռանգյան