Զապորոժիեի մարզում մարդասիրական օգնության բաշխման կետին ռուսական հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 29-ի

Լուրեր

03.11.2026 | 15:05
Չեխիայի հանրային լրատվամիջոցների աշխատակիցները գործադուլ են սկսել՝ կառավարությանը մեղադրելով քաղաքական միջամտության մեջ
03.11.2026 | 15:01
«Ուրարտուն» նոր գլխավոր մարզիչ ունի
03.11.2026 | 14:53
Փաշինյանն ու Խորվաթիայի վարչապետը քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության ամրապնդման հարցերը
03.11.2026 | 14:44
ԱՄՆ-ում մեկնարկում են միջանկյալ ընտրությունները․ ինչու են դրանք կարևոր
03.11.2026 | 14:42
ՖԱՖ-ը բաց նամակ է հղել ՀՖՖ-ին ու ՀՖՖ անդամ կազմակերպություններին
03.11.2026 | 14:36
Ինչի՞ եք ինձ էդքան շատ փող տալիս․ Էդգար Ղազարյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 14:35
Քրիստինե Վարդանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
03.11.2026 | 14:27
Արարատի նախկին մարզպետ Ալիկ Սարգսյանին, ըստ Դատախազության, ձևական աճուրդներով 5,38 հա համայնքային հող է օտարվել․ գործը դատարանում է
03.11.2026 | 14:24
Էդ թաղումներին, որ նախագահը չգնա, նրանց միևնույն է թաղելու են․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 14:20
Հրանտ-Լեոն Ռանոսի թիմակիցը մահացել է խաղի ժամանակ ստացած վնասվածքի հետևանքով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 14:20
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 14:15
Հանքարդյունաբերության հարկերը 52 %-ով աճել են․ որ ընկերություններն են առաջատարները
03.11.2026 | 14:04
Կիմի Չեն Ընի քույրը հերքում է Binance-ի՝ 6 միլիարդ դոլարի հափշտակության հաքերային հարձակմանը Հյուսիսային Կորեայի մասնակցությունը
03.11.2026 | 13:52
Համաներումը կարող է բխել դատապարտյալների, բայց ոչ Երևանի փողոցներում քայլող մարդկանց շահերից․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 13:46
Դավիթ Համբարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

ՌԴ զինված ուժերի՝ նախօրեին Կամիշևախա բնակավայրին հասցված  հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 29-ի։ Այս մասին նոյեմբերի 3-ի առավոտյան հայտնել է Զապորոժիեի մարզի պաշտպանության խորհրդի համանախագահ Իվան Ֆյոդորովը։ Եվս հինգ մարդ շարունակում է մնալ բժիշկների հսկողության ներքո, գրում է The Insider-ը։

«Հակառակորդը միտումնավոր հարվածել է համայնքին՝ ՖԱԲ-3000 ավիառումբով, թիրախավորելով մարդկանց, որոնք եկել էին մարդասիրական օգնություն ստանալու»,- գրել է Ֆյոդորովը։ Նրա խոսքով՝ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ 48 մարդ համարվում է անհետ կորած։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է. «Ռուսաստանը կրկին ու կրկին ապացուցում է, որ ատում է Ուկրաինան և այստեղ գտնվող ամեն ինչ։ Եթե Ռուսաստանն իսկապես ցանկանար լարվածության թուլացում, ապա այժմ՝ Օլեշկիից հետո, հումանիտար քայլերը շարունակելու հնարավորություն կար։ Մենք  դա առաջարկել էինք։ Սակայն Ռուսաստանը շարունակում է սպանությունները»։

Հավելենք, որ նոյեմբերի 2-ին ռուսական ավիացիան մի քանի անգամ հարվածել է Զապորոժիեի շրջանի Կամիշևախա բնակավայրը։ Թիրախավորվել է դպրոցի շենքը, որն օգտագործվում էր որպես տեղի բնակիչներին մարդասիրական օգնություն տրամադրելու կետ։ Ավանի ուղղությամբ նետվել է առնվազն 10 ավիառումբ, այդ թվում՝ անմիջապես այն ապաստարանի վրա, որտեղ թաքնվել էին մարդիկ։

Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տվյալներով՝ զոհվածների թվում են երկու փրկարար և չորս ոստիկան։

Միաժամանակ,այս առնչությամբ, Լատվիան հրավիրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ։

«Լատվիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է հրավիրել՝ Ուկրաինայում խաղաղ բնակիչների դեմ Ռուսաստանի իրականացրած սարսափելի հարձակումներից հետո, այդ թվում՝ Կամիշեվախայում գտնվող օգնության բաշխման կենտրոնի վրա հարձակումից հետո, որի հետևանքով զոհվել է առնվազն 26 անմեղ մարդ»,-X-ի իր միկրոբլոգում հայտնել է Լատվիայի ԱԳ նախարար Բայբա Բրաժեն։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի