Հունվարի 12-18-ը մայրաքաղաքում ծնվել է 402 երեխա
Հասարակություն
23.01.2018 | 12:45Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունից տեղեկացնում են, որ հունվարի 12-18-ը մայրաքաղաքի ծննդատներում լույս աշխարհ է եկել 402 երեխա՝ 210 տղա, 192 աղջիկ:
Նույն ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 36794 քաղաքացի: