Վրաստանում մեկ օրում վարակվել է 998 մարդ
Քաղաքականություն
23.01.2021 | 14:52Վրաստանում վերջին մեկ օրվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսով վարակի 998 նոր դեպք, մահացել է 16 հիվանդ: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի կառավարությանն առընթեր պաշտոնական StopCov կայքը:
Հարևան երկրում վերջին 24 ժամում ապաքինվել է 1892 պացիենտ:
Համավարակի սկզբից մինչ օրս Վրաստանում վարակվել է 252972 մարդ, ապաքինվել է 240629 պացիենտ: Մահացության ընդհանուր թիվը կազմում է 3038: