ԱՄՆ-ի նպատակը Սիրիայի ռազմական գործողությունները Թուրքիա տեղափոխելն ու թրքական պետությունը մասնատելն է. Ա. Նավասարդյան
Քաղաքականություն
22.01.2018 | 13:49Հիմնական խաղացողները՝ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը ու, բնականաբար, նաև Իրանը, Թուրքիայի դեմ գործողություններ չեն ձեռնարկում. այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը՝ խոսելով Սիրիայի նկատմամբ թուրքական ագրեսիայից:
«Չեմ կարծում, որ Ամերիկան վերջնական չեզոք դիրքորոշում ունի, քանի որ ԱՄՆ-ի հեռահար նպատակն այն է, որ ռազմական գործողությունները հնարավորինս տեղափոխվեն նաև Թուրքիայի տարածք և տեղի ունենա թրքական պետության մասնատում: Դա Միացյալ Նահանգների, իմ կարծիքով, վերջնական նպատակներից մեկն է»,- ասաց նախկին դեսպանը:
Մանրամասները՝ տեսանյութում: