«Եթե դուք չեք կարող գնալ Եվրոպա, Եվրոպան բերեք ձեզ մոտ». Պյոտր Սվիտալսկի

Լուրեր

15.10.2026 | 16:19
Ռումինիայի ափերի մոտ լցանավի վրա բռնկված հրդեհից հետո 8 նավաստի անհետ կորել է
15.10.2026 | 16:07
ՀՀ-ն ցուցաբերել է արտակարգ դիվանագիտական կարողություն՝ միավորելով տարբեր կարծիքներ․ ՄԱԿ գլխավոր քարտուղար
15.10.2026 | 15:59
Հայտնի է՝ երբ կմեկնարկի ձմեռային զորակոչը
15.10.2026 | 15:50
Ուկրաինայի ՊՆ-ն հայտնել է Starlink համակարգերի աշխատանքի լիովին վերականգնման մասին
15.10.2026 | 15:41
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը նոր հեռանկարներ է ստեղծում Արևելքի և Արևմուտքի միջև կապերի զարգացման համար․Տոկաև
15.10.2026 | 15:30
Սամվել Թադևոսյանը՝ «Golden Globes»-ի Beacon Award մրցանակակիր
15.10.2026 | 15:19
Մասուդ Փեզեշքիանը կժամանի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին
15.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ COP-ին Ադրբեջանի մասնակցության մասին//Սիսիայում հայրը սեռական բռնության է ենթարկել դստերը․ ԼՈՒՐԵՐ
15.10.2026 | 15:07
Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
15.10.2026 | 15:04
Իսրայելի նախագահը Թուրքիայի օդային տարածքի արգելքը շրջանցելու համար Բաքու է մեկնել AZAL-ի չվերթով՝ անցնելով նաև ՀՀ տարածքով
15.10.2026 | 14:55
Սամվել Կարապետյանը դատի է տվել Արկադի Վարդանյանին․ պահանջում է ներողություն խնդրել և 1 մլն դրամ փոխհատուցում վճարել
15.10.2026 | 14:47
Պակիստանում դպրոցի տանիքի փլուզման հետևանքով առնվազն 28 մարդ է զոհվել, այդ թվում՝ աշակերտներ
15.10.2026 | 14:39
Այո, դեմարշ է. Փաշինյանը` Բելառուս չմեկնելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 14:30
«ՀՀ վարչապետը հայտարարել էր՝ «Ղարաբաղը Հայաստան է, և վերջ», նախկին նախագահները չեն ստացել արժանի պատիժը»․ Ալիևի հերթական հակահայկական հայտարարությունները
15.10.2026 | 14:22
Երեք ամսից ՌԴ-ն կասի` երկաթուղում ներդրում անո՞ւմ է, թե՞ ոչ. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի հետ վիզաների ազատականացման հարցը ԵՄ-ի օրակարգից հանված չէ, բայց այնքան էլ մոտ հեռանկարում չէ․ այս մասին «ԵՄ-Հայաստան հարաբերությունները և հեռանկարները» թեմայով` Գլոբալիցազիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախաձեռնած գիտաժողովի ժամանակ ասաց ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին։

«Բոլոր դեպքերում ՀՀ-ն ինքը պետք է պատրաստվի այդ փոփոխությանը: Օրինակ՝ ընտանեկան բռնության վերաբերյալ օրենքը պետք է ընդունվեր դեռ նախորդ տարի, ինչպես հավաստիացնում էին իշխանությունները, սակայն չարվեց: Ուստի, եթե խոսք է լինում վիզաների ազատականացման մասին, այս կարգի օրենսդրական փոփոխությունները պարտադիր են: Եվ եթե դուք չեք կարող գնալ Եվրոպա, Եվրոպան բերեք ձեզ մոտ»,- ասաց դեսպանը:

Գիտաժողովին մասնակցող տնտեսագետ, ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանը հարց ուղղեց տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Գարեգին Մելքոնյանին, թե արդյոք Հայաստանը սահմանափակում ունի որևէ երկրի հետ տնտեսական, քաղաքական համաձայնագիր կնքելու: Փոխնախարարը պատասխանեց, որ միջազգային պայմանագրեր կնքելիս որոշակի սահմանափակումներ կան` պայմանավորված ԵԱՏՄ անդամակցությամբ։

 «Սահմանափակումը կապված է ազատ առևտրի համաձայնագրեր կնքելու հետ, եթե ազատ առևտրի համաձայնագիրը կնքվում է տվյալ միության կողմից, ապա այն պետք է լինի ԵԱՏՄ-ի անունից»,- ասաց Մելքոնյանը՝ հավելելով, որ նույնն է նաև ԵՄ անդամ երկրների պարագայում:

«Գլոբալիցազիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի» նախագահ Ստեփան Գրիգորյանն էլ նկատեց, որ որևէ մեկը չի ասում, թե պետք է խզել կապերը ՌԴ-ի հետ․ «Նման խելառ չկա Հայաստանում, պարզապես պետք է այնպիսի քաղաքականություն տանել, որ ՌԴ-ի հետ համագործակցությունը չդառնա ՀՀ-ԵՄ հարաբերությունների ավարտ»:

Արձագանքելով այս նկատառմանը՝ «Կովկաս» ինստիտուտի նախագահ Ալեքսանդր Իսկանդարյանը հիշեցրեց ԼՂ հակամարտությունը և տարածաշրջանում Հայաստանի դիրքը. «Երկրի անվտանգությունը գերակա է մեզ համար, չի կարող երկրորդային լինել, 2013 թվականի սեպտեբերի 3-ի Սերժ Սարգսյանի հայտարարությունը չէր նշանակում, որ ՀՀ-ն չի շարունակում իր հարաբերությունները ԵՄ-ի հետ»:

Քաղաքագետը նկատեց, որ ԵՄ-ն չի կարող «կոշտ անվտանգություն» ապահովել Հայաստանի համար: Ըստ նրա՝ ՆԱՏՕ-ի կեցվածքն արդեն իսկ հայտնի է 2008-ի ռուս-վրացական պատերազմի ժամանակվանից։  «Եվրոպացիները մեզ համարում են չափից ավելի ռուսամետ, իսկ ռուսները` չափից ավելի եվրոպամետ, ավելի հավասարակշռված վիճակի է պետք հասնել»,- եզրափակեց քաղաքագետը:

 

Սեդա Ղուկասյան