Արտակարգ դեպք Երևանի մետրոյում. ուղևորներին տարհանել են

Լուրեր

26.10.2026 | 18:19
Արման Ծառուկյանը ներկա է եղել «Էլ կլասիկոյին», հանդիպել է «Բարսելոնայի» նախագահի հետ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
26.10.2026 | 18:14
Մամիկոն Ասլանյանը մի դրվագով արդարացվել է, մյուս հոդվածների վրա կիրառվել է վաղեմության ժամկետ և կարճվել
26.10.2026 | 18:12
Դատարանից կալանավոր է փախել // Պեսկովը՝ տարածքային փոխզիջումների մասին․ ԼՈՒՐԵՐ
26.10.2026 | 18:11
27 կադրային փոփոխություն` Դատախազությունում
26.10.2026 | 18:01
Վենսուելայի ընդդիմության առաջնորդ Մաչադոն աքսորից հայրենիք է վերադարձել
26.10.2026 | 17:55
Ալեն Սիմոնյանն ու ԵՀ ներկայացուցիչը քննարկել են Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացման հարցերը
26.10.2026 | 17:50
Factor TV-ի հրապարակումից հետո ՔՊ-ի թեկնածուն կտուգանվի
26.10.2026 | 17:41
Գերմանիան պատրաստվում է գնել Ուկրաինայում մշակված «Բարս» հրթիռները․ FT
26.10.2026 | 17:33
Էլինա Դանիելյանը՝ Եվրոպայի կանանց ակումբային գավաթի փոխչեմպիոն. ԼՈՒՍԱՆԿԱՐ
26.10.2026 | 17:25
Եկամուտների տարեկան հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը նոյեմբերի 1-ն է․ ՊԵԿ
26.10.2026 | 17:13
Ջրվեժում 5000 քմ հողատարածքը վերադարձվել է պետությանը․ Գլխավոր դատախազություն
26.10.2026 | 17:07
Եղոյանն ուղիղ չպատասխանեց` հանձնաժողովի նպատակը Գարեգին Բ-ի հեռացու՞մն է. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 17:00
Հայտնի է սամբոյի Հայաստանի հավաքականի կազմն աշխարհի առաջնությունում
26.10.2026 | 16:50
Հաջիևը հայտարարել է, թե Հայաստանն ու հայ հասարակությունը «պետք է ներողություն խնդրեն ադրբեջանցիներից»
26.10.2026 | 16:42
Ամեն ինչ արվում է հանուն Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու. Ալխաս Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Երևանի մետրոպոլիտենն այս պահին աշխատում է ուշացումներով։ Շուրջ կես ժամ քաղաքացիներն ստիպված են եղել «Հանրապետության հրապարակ» կայարանում սպասել գնացքի ժամանմանը, ապա «Սասունցի Դավիթ» կայարանում իջեցրել են դեպի «Շենգավիթ» կայարան մեկնող ուղևորներին։

«Վթար է տեղի ունեցել, գնացքը էդ ուղղությամբ չի շարժվում»,- քաղաքացիների հարցերին ի պատասխան կցկտուր արձագանքում են մետրոյի աշխատակիցները։

Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը Factor.am-ին հայտնեց, որ տեխնիկական խնդիրներ են առաջացել, մասնագետները փորձում են պարզել պատճառները։

«Անցել ենք մեկ գծային երկկողմանի երթևեկության՝ «Գարեգին Նժդեհ» կայարանից դեպի «Սասունցի Դավիթ» կայարանի ուղեհատվածում», – ասաց խոսնակը։

Նրա փոխանցմամբ՝ տուժած աշխատակիցներ և ուղևորներ չկան։ Բոլորը տարհանվել են։