Թրամփը հայտարարել է, որ կենտրոնանալու է Բայդենին  իշխանությունը փոխանցելու վրա

Լուրեր

02.11.2026 | 22:55
«Ադրբեջանում խոսքի ազատությունն ու անկախ քաղաքական գործունեությունը ճնշվում են». ԵԽԽՎ և ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչներ
02.11.2026 | 22:39
Թուրքիայում մեկ օրում երկրորդ երկրաշարժն է գրանցվել
02.11.2026 | 22:20
Նարեկ Կարապետյանը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացն ու TRIPP նախագիծը
02.11.2026 | 22:05
9 ամսում պարեկները շրջանառությունից դուրս են բերել 185 զենք-զինամթերք. ՆԳՆ
02.11.2026 | 21:47
Փեզեշքիանը հայտարարել է, որ Մոջթաբա Խամենեին խաղաղ բանակցությունների հարցում կառավարությանը «որոշակի լիազորություններ» է տվել
02.11.2026 | 21:31
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.11.2026 | 21:13
Պարեկներն ինքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի զննությամբ հայտնաբերել են ապօրինի խլացուցիչով ինքնաձիգ. ՆԳՆ
02.11.2026 | 21:00
Եթե ընդդիմությունը վստահ է՝ ժողովուրդը մերժելու է նոր Սահմանադրությունը, թող համաձայնվի՝ հանրաքվեի դնել․ Սիսակ Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:44
Վրաստանի նախկին վարչապետ Ղարիբաշվիլիի գործով դատական նիստերը կանցկացվեն դռնփակ ռեժիմով
02.11.2026 | 20:30
Ո՞վ է պատասխանատու Սահմանադրության նոր տեքստի համար․ բարեփոխումների խորհուրդը՝ խաղից դուրս վիճակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել է 2 սմ-ով
02.11.2026 | 20:00
ԱԺ ընդդիմության ոչնչացումն արհեստական պլան չէ․ ընդդիմափոխությունը իշխանության օրակագում է՝ մինչև 2031-ը․ Բորիս Նավասարդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:45
Անձեռնմխելի ծեծողները․ ինչո՞ւ ԱԺ-ի կռվի փաստով քրեական վարույթ չի նախաձեռնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:36
Սպիտակում ընդդիմադիր թեկնածուների պաշտոնանկություններ և արձակուրդների սահմանափակում․ «Անկախ դիտորդի» ահազանգը
02.11.2026 | 19:22
«Դովեղ» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել հայտարարությամբ և հայտնել, որ չի մասնակցելու ՀՖՖ արտահերթ ժողովին
Բոլորը

Միացյալ Նահանգների ներկայիս նախագահ, հանրապետական ​​Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մոտ ժամանակներս կենտրոնանալու է դեմոկրատ Զոզեֆ Բայդենին  իշխանությունը փոխանցելու վրա, բայց խոստացել է հետագայում ևս շարունակել իր քաղաքական արշավը: Ամերիկացի առաջնորդի տեսաուղերձը տեղադրվել է նրա թվիթերյան էջում:
«Կոնգրեսը վավերացրել է արդյունքները, նոր վարչակազմը կսկսի իր աշխատանքը հունվարի 20-ին: Այժմ իմ ուշադրությունը կենտրոնացած է իշխանության սահուն, կարգավորված և անցավ փոխանցման վրա։ Այժմ անհրաժեշտ է ապաքինում և հաշտեցում», – ասել է նա՝ շեշտելով, որ անհրաժեշտ է պահպանել հանդարտություն, առաջ շարժվել ու զբաղվել ԱՄՆ գործերով։  Թրամփի խոսքով՝ իր շտաբն ամեն բան արել է ընտրությունների արդյունքները չեղարկելու ու ձայների արդար հաշվարկ ապահովելու համար։

«Այդ անելով ես պայքարում էին այն բանի համար, որպեսզի պաշտպանեմ ամերիկյան դեմոկրատիան։ Ես շարունակում եմ համոզված լինել, որ մենք պետք է բարեփոխենք ընտրական օրենսգիրքը, որպեսզի ապահովենք հավատն ու  վստահությունն ապագա ընտրությունների հանդեպ»,- նշել է նա։

ԱՄՆ նախագահը նաև նշել է, որ հասկանում  է իր կողմնակիցների հիասթափությունը, սակայն խոստանում է շարունակել իր քաղաքական արշավը։ Թրամփը նաև քննադատել է Վաշինգտոնի կենտրոնում անկարգությունները, որոնց ընթացքում իր կողմնակիցները ներխուժել էին Կոնգրեսի շենք, ու խոստացել է, որ բոլոր օրինախախտները պատասխանատվության կենթարկվեն։

Տաթև Ֆռանգյան