Սխալ պնդում է. կառավարությունը մերժեց «Ծառուկյան» խմբակցության ԸՕ-ում փոփոխություններ կատարելու նախագծին

Լուրեր

16.06.2026 | 15:27
Ես այլևս չեմ ուզում թաքցնել․ Նիկոլ Փաշինյանը՝ նախընտրական շրջանում ՀՀ-ին սպառնացող վտանգների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.06.2026 | 15:20
Ընդամենը մեկ խախտում․ Կաբո Վերդեի հավաքականն աշխարհի առաջնությունների ռեկորդ է սահմանել
16.06.2026 | 15:10
«Արարատցեմենտ»-ը կարող է պետականացվել // «Միասնության թևեր»-ը ՍԴ կդիմի․ ԼՈՒՐԵՐ
16.06.2026 | 15:08
Ջորջա Մելոնին շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ-ում ընտրություններում տարած հաղթանակի առիթով
16.06.2026 | 15:01
Վենսը հայտարարել է, որ Թրամփը կարող է ԱՄՆ-Իրան համաձայնագրի տեքստը հրապարակել մինչև ուրբաթ
16.06.2026 | 14:59
Արմեն Գրիգորյանը «Save Armenia»-ի պատվիրակության հետ քննարկել է Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների օրակարգը
16.06.2026 | 14:53
Հայ շախմատիստները հաղթանակով են մեկնարկել պատանեկան ԱԱ-ում
16.06.2026 | 14:45
Հայտնաբերվել է 194 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
16.06.2026 | 14:37
Ալիևը Հռոմի պապին Ադրբեջան է հրավիրել
16.06.2026 | 14:28
ՖԻՖԱ-ն կվճարի ԱՄՆ-ի մուտքի թույլտվություն չստացած աֆրիկացի մրցավարի աշխատավարձը
16.06.2026 | 14:20
Արաղչին հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ վերջնական համաձայնագրի շուրջ բանակցությունները կսկսվեն ուրբաթ
16.06.2026 | 14:16
ՀՀ-ն կես տարի առաջ երկաթուղային փակուղում էր, հիմա աշխարհը մեզ համար բաց է. Ռուբինյան
16.06.2026 | 14:09
ԵՄ-ն աշխատում է խոշոր տնտեսական աջակցության փաթեթի վրա՝ Հայաստանին օգնելու դիմակայել ՌԴ անարդար առևտրային սահմանափակումներին․ Կալլաս
16.06.2026 | 14:06
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
16.06.2026 | 14:05
Որոշում ենք կայացրել նիստերին չմասնակցել. Արմեն Գևորգյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կառավարությունն այսօր բացասական եզրակացություն տվեց Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների կողմից ներկայացված Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագծին, որով առաջարկվում էր զերծ մնալ տարածքային ցուցակներից:

«Ներկայացված փաստարկները, որ գործող համամասնական ընտրական համակարգն էականորեն շեղված է մաքուր համամասնական ընտրական համակարգից և նմանվում է մեծամասնական համակարգին՝ իրականում սխալ պնդում է: Մեծամասնական համակարգն ինքնին վատ բան չէ, այլ խնդիր է, որ յուրաքանչյուր երկրի պետք է իրեն բնորոշ ընտրական համակարգ լինի», – ասաց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ հարկ համարելով հիշեցնել, որ մեզանում գործող համակարգը համամասնական համակարգ է՝ փակ և բաց ցուցակների համադրմամբ:

«Մեր գործող համակարգը իրականում գտնվում է մեջտեղում՝ 50/50 է: Որևէ հիմնավորում չենք տեսնում փոփոխություն կատարելու, ավելին՝ եթե անցնեինք այդ համակարգին, որն առաջարկում են պատգամավորները, ապա կունենայինք իրավիճակ, որ անձն ընտրություն կկատարեր միայն կուսակցության օգտին և դեմքով չէր իմանա, թե որ պատգամավորն է իրեն ներկայացնելու խորհրդարանում»,- շարունակեց նախարարը՝ նկատելով, որ դա ժողովրդավարական մոտեցում չէ: