Կրա՛կ․ «Բայրաքթարի» չպայթած ականը, Ստեփանակերտում ընկած «Արբիտր 1»-ն ու սակրավորական աշխատանքի վտանգները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.04.2025 | 16:52
Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի և Գերմանիայի Հայդելբերգի համալսարանական կլինիկայի միջև հուշագիր է ստորագրվել
05.04.2025 | 16:27
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
05.04.2025 | 15:55
ՄԻՊ-ը հյուրընկալել է «Հոդված 3» մարդու իրավունքների դպրոցի սաներին
05.04.2025 | 15:28
Երևան-Աշտարակ ճանապարհը մի քանի ժամ փակ մնալուց հետո բացվեց. պռոշյանցիները կհանդիպեն ՏԿԵ փոխնախարարի հետ
05.04.2025 | 15:16
Երևանում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև
05.04.2025 | 14:59
Իրանի նախագահը շռայլ ճամփորդության պատճառով պաշտոնանկ է արել փոխնախագահին
05.04.2025 | 14:42
ՀՀ-ում 5G տեխնոլոգիայով շարժական լայնաշերտ կապի ցանցերի զարգացմանն ուղղված հերթական քայլն արված է. Մխիթար Հայրապետյան
05.04.2025 | 14:18
ԱՊԼ․ Հայտնի են ամսվա լավագույն մարզիչն ու ֆուտբոլիստը
05.04.2025 | 13:57
Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա առթիվ դպրոցներում կիրականացվեն միջոցառումներ
05.04.2025 | 13:33
ԱՄՆ-ում բնակվող ուկրաինացիներին սխալմամբ նամակներ են ուղարկել՝ պահանջելով լքել երկիրը
05.04.2025 | 13:20
Նեթանյահուն ծրագրում է Թրամփի հետ հանդիպել ապրիլի 7-ին
05.04.2025 | 12:58
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը ներկա է գտնվել Քենեդի կենտրոնում STARMUS-ի կողմից կազմակերպված միջոցառումներին
05.04.2025 | 12:34
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
05.04.2025 | 12:17
Վթարային ջրանջատում Երևանի Արաբկիր վարչական շրջանում
05.04.2025 | 11:55
Նավթի գները նվազել են
Բոլորը

Օր առաջին 

Որպես թշնամու ռազմական հանցագործությունների ապացույցներ հազարավոր այսպիսի ականներ արդեն հայտնաբերվել են, այն էլ՝ Արցախի մի փոքր հատվածից։ Հումանիտար ականազերծման կենտրոնի տնօրեն Սամվել Մեսրոպյանը կատարված աշխատանքի քարտեզային պատկերն է ներկայացնում․ արված գործն այդպես ավելի տեսանելի է։

Շեշտում է՝ սա միայն ոչնչացվածների թիվն է, դեռ շատ ականներ կան, որ սպասում են ոչնչացման իրենց հերթին։ Հետո ավելացնում է՝ քարտեզի վրա նշված կանաչ գույնը դեռևս ցուցիչ չէ, որ այդ տեղանքը բնակիչների համար ամբողջությամբ անվտանգ է և այդտեղ զինամթերք էլ չկա։

Մեսրոպյանը նշում է՝ ռեսուրսը քիչ է, որ տարածքներն ավելի արագ մաքրեն ականներից։ Օգնության են եկել ռուսական ականազերծման կենտրոնի մասնագետները։

Ի՞նչ տեսակի ականներ ու զինատեսակներ են հայտնաբերել հարցին ի պատասխան՝ Սամվել Մեսրոպյանն առաջարկում է անցնել այլ սենյակ։ Առաջինը մենք  ենք, որ ցույց է տալիս Ստեփանակերտի Աջափնյակ թաղամասից հայտնաբերած  «Արբիտր 1»-ը։ Անօդաչու թռչող սարքը բնակիչներն էին տեսել ու ահազանգել, հետո պարզվել էր՝ հետախուզական է։

Սակայն «Արբիտր 1»-ը միակը չէ, որ մենք առաջինն էինք նկարում։ Նաև «Բայրաքթար»-ի չպայթած ական։ Շատ արագ ընդգծում է՝ արդեն անվտանգ է։

«Բայրաքթար»-ի այլ մասեր էլ կան՝ արդեն պայթած ականների և ոչ միայն։

Սամվել Մեսրոպյանը ևս մեկ անգամ նշում է՝ դրանք բոլորն արդեն անվտանգ են։ Իսկ վտանգավոր զինատեսակներն այլ տեղում են՝ պայթեցման պատրաստ։ Հաջորդ օրը գնում ենք այդ տարածք։

Օր երկրորդ

Տեղանքը, որտեղ պայթեցնում են զինամթերքը, Ստեփանակերտից 3 կմ հեռավորության վրա է՝ Ասկերանի շրջանում։ Այդ տարածք տանող ճանապարհը վատն էր՝ Մեսրոպյանը ասում է՝ հերթը այդ ճամփան սարքելուն չհասավ։

Նշված տեղանքում մեզ դիմավորում են հայ և ռուս սակրավորները՝ տաք սուրճով։

Սուրճը չավարտած՝ հրամանատարը զգուշացնում է՝ պայթյունին մնացել է 10 րոպե։ Սա այն զինամթերքն է, որը պայթեցնելու են առաջնահերթ։ Իսկ պայթեցմանը սպասում են կազմ-պատրաստ։

Արված աշխատանքի մանրամասները ներկայացնում է խմբի հրամանատարը՝ Իլյա Մանյակինը։

«Ոչնչացրել ենք արդեն ավելի քան 3000 զինատեսակ, օր օրի աշխատում ենք։ Այստեղ ամեն օր շատ զինամթերք ենք հայտնաբերում, դրա համար աշխատանքը շատ է»,- նշում է նա։

Հերթական պայթյունը 35 րոպե անց է․ կրկին հստակ ժամի։ Մինչ մյուս պայթյունը՝ տեղանքից ենք հարցնում՝ մարտեր եղե՞լ են այս հատվածում։ Սամվել Մեսրոպյանը պատասխանում է՝ թեժ մարտեր են ընթացել։

Այստեղ ու ոչ միայն այստեղ տարիների աշխատանք կա, որ տարածքը մաքրեն ականներից, որ դժբախտ դեպքեր չլինեն։ Թշնամու զբաղեցրած տարածքներում մի քանի նման դեպք արդեն եղել է, ի դեպ՝ մեկը այն զինվորի հետ, որը Շուշիում պղծել էր Վազգեն Սարգսյանի հուշարձանը։

Մեր զրույցն ընդհատում են՝ հաջորդ պայթյունին քիչ է մնացել։ Պետք է հասցնեն բոլոր նախատեսած պայթյուններն ավարտել։

Ի դեպ՝ բոլոր պայթյունների մասին, ըստ ժամանակացույցի, տեղեկացնում են Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության ֆեյսբուքյան էջում։ Այդ ընթացքում նաև փակվում է մեքենաների համար ճանապարհը՝ դժբախտ դեպքերից խուսափելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրինա Մկրտչյան