Ունենք փաստեր, երբ տենդերը հաղթում է անհասկանալի կառույց. Կարեն Կարապետյան

Լուրեր

09.06.2026 | 11:02
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.06.2026 | 11:00
Եվրոպայի թոփ-5 լիգաների ակումբները հետաքրքրված են Նաիր Թիկնիզյանով․ գործակալ
09.06.2026 | 10:49
Ռումինիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
09.06.2026 | 10:38
Քվեարկությունը ցույց է տալիս Եվրոպայի հետ ՀՀ-ի ավելի սերտ կապերին՝ չնայած Ռուսաստանի կողմից աննախադեպ միջամտությանն ու ճշմանը․ ԵՄ-ն հայտարարություն է տարածել
09.06.2026 | 10:28
«Սան Անտոնիոն» կրճատել է NBA-ի եզրափակիչ շարքի հաշիվը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 10:20
Կանադայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
09.06.2026 | 10:10
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
09.06.2026 | 10:00
2025 թվականի պետբյուջեի կատարողականի նախնական քննարկումներն ԱԺ-ում. ՈՒՂԻՂ
09.06.2026 | 09:48
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 9-ի դրությամբ
09.06.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.06.2026 | 00:17
Մարկո Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին
08.06.2026 | 23:25
24 ժամ ջուր չի լինի Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
08.06.2026 | 23:12
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիաայի անջատումներ կլինեն
08.06.2026 | 22:58
Հայտնի է նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի օրը
08.06.2026 | 22:44
Իրանի ԱԳ նախարարը հայերեն գրառմամբ է շնորհավորել Փաշինյանին
Բոլորը

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին և Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին ճանապարհաշինության և հիմնանորոգման ոլորտում նախաորակավորման ինստիտուտի ներդրման վերաբերյալ:

«Ներկայումս գործող կառավարման արդյունքում ճանապարհաշինության և ճանապարհների հիմնանորոգման ոլորտում գնումների գործընթացն իրականացվում է առանց նախաորակավորման փուլի, ինչի արդյունքում նախագծային, տեխնիկական հսկողության և շինարարական աշխատանքները գործնականում առաջացնում են որոշակի խնդիրներ:

Նման խնդիրների ռիսկը նվազագույնի հասցնելու նպատակով միջազգային փորձում գնումների գործընթացում լայնորեն կիրառվում է նախաորակավորման ինստիտուտը»,- ասաց Կարապետյանը:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ կառավարության ղեկավարը հանձնարարեց Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, Ֆինանսների նախարարներին և Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին մեկամսյա ժամկետում մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել ճանապարհաշինության և ճանապարհների հիմնանորոգման ոլորտում, ինչպես նաև ըստ անհրաժեշտության պետական գնումների այլ ոլորտներում համապատասխան գործընթացում նախաորակավորման ինստիտուտը ներդնելու վերաբերյալ առաջարկություններ:

«Այս մոտեցմանը դեմ է ֆինանսների նախարարությունն՝ ասելով, որ հնարավոր է մենք էժան լուծումները բաց թողնենք, բայց մենք առանց նախաորակավորման, ունենք փաստեր, երբ տենդերը հաղթում է անհասկանալի կառույց, որը համապատասխան հմտություն չունի: Մենք պետք է այս երկու մոտեցումների մեջ լավագույն կետը գտնենք»,- եզրափակեց Կարապետյանը: