Երթևեկության կազմակերպման փոփոխություն Բաղրամյան պողոտա-Դեմիրճյան փողոց խաչմերուկում
Ճանապարհային երթևեկության անվտանգության բարելավման նպատակով Երևան քաղաքի Բաղրամյան պողոտա-Դեմիրճյան փողոց խաչմերուկում դեկտեմբերի 28-ին կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:
Փոփոխության արդյունքում կփոխվի Բաղրամյան պողոտա-Դեմիրճյան փողոց խաչմերուկի լուսացուցային օբյեկտի աշխատանքային ռեժիմը, և Բաղրամյան պողոտայով Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդները նշված խաչմերուկում հետադարձը և ձախ շրջադարձով դեպի Դեմիրճյան փողոց մանևրները կկատարեն լուսացույցի ձախ սեկցիայի թույլատրող ազդանշանի դեպքում: