Լեռնային Ղարաբաղում ականազերծվել է 260 հեկտար տարածք․ ՌԴ ՊՆ

Լուրեր

12.10.2026 | 12:19
Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռներ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ
12.10.2026 | 12:10
Տուգանք՝ վթարից հետո 15 րոպեում ճանապարհը չազատելու համար // Արարատ Միրզոյանը Լեհաստան է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
12.10.2026 | 12:09
Հայտնի է ծանրամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
12.10.2026 | 12:03
Արծվիկ Գրիգորյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից
12.10.2026 | 11:55
Տիգրան Ավինյանը ներկայացրեց քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի պաշտոնակատարին
12.10.2026 | 11:51
Ռուսական զորքերը հարվածել են Խարկովի բազմահարկ բնակելի շենքին․ տուժածներ կան
12.10.2026 | 11:43
«Ծիրան Մարկետ» խանութների ցանցում խախտումներ են հայտնաբերվել․ կշեռքները չեն ստուգաչափվել
12.10.2026 | 11:32
«Թրամփը շատ զայրացած է»․ նա հույս ունի, որ Ուկրաինան կպահպանի էներգետիկ հրադադարը
12.10.2026 | 11:22
ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում ականին բախվելու հետևանքով նավթային լցանավ է հրդեհվել
12.10.2026 | 11:13
Ավինյանը կարգադրեց տուգանել թեթև վթարից հետո 15 րոպեից ավելի ճանապարհը փակող վարորդներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 11:01
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.10.2026 | 10:49
Կոլումբոսի օրվա կապակցությամբ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փակ է
12.10.2026 | 10:36
Ինչո՞ւ ենք ավտոբուսին 20-30 րոպե սպասում, երթևեկության խնդիրներից պետք է խոսենք․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 10:32
Սաուդյան Արաբիայի օդանավակայանին հութիների հերթական հարվածի հետևանքով 1 մարդ զոհվել է, առնվազն 11-ը՝ վիրավորվել
12.10.2026 | 10:15
Երևանում ավելի քան 1 կգ մարիխուանա է հայտնաբերվել․ 4 անձ կալանավորվել է
Բոլորը

Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումները  ականազերծել են 260 հեկտար տարածք։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ ՊՆ-ն։

«Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ զորախմբի ինժեներական ստորաբաժանումներն օպերացիայի ընթացքում ականազերծել են 260 հեկտար տեղանք, շուրջ 100 կմ ճանապարհ և 434 շենք-շինություն։ Հայտնաբերվել ու ոչնչացվել է ավելի քան 8600 պայթյունավտանգ առարկա»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Այժմ խաղաղապահներն ավարտում են Ստեփանակերտի հյուսիսային ծայրամասի ականազերծումը։

«Հայտնաբերված պայթյունավտանգ առարկաներն ու չպայթած զինամթերքը տեղափոխում ու ոչնչացնում են հատուկ կահավորված հրաձգարանում։ Զինամթերքը, որը հնարավոր չէ տարհանել, ոչնչացնում են տեղում՝ ապահովելով անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցները»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Տաթև Ֆռանգյան