Պարենային ապրանքների գների աննախադեպ աճ կա միջազգային շուկայում․ Վահագն Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երկրում 180 աստիճան ամեն ինչ փոխվել է: Սրա գիտակցությունը պետք է բերի նրան, որ երկրի զարգացման հեռանկարների առումով քաղաքականությունը պետք է փոխվի»: Այս մասին «Դրամի արժեզրկումը և տնտեսական դաշտի խնդիրները» թեմայով քննարկման ժամանակ նշեց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:

Ըստ նրա, իշխանության ներկայացուցիչները գիտակցում են, ուղղակի թե ինչ պետք է անել, սա է խնդիրը: «Պետք է խնդիրների ցուցակ կազմենք»,- նշեց Խաչատրյանը:

Տնտեսագետի խոսքով՝ արժույթի արժեզրկման համաշխարհային միտում կար, դրան էլ ավելացան ներքին գործոնները՝ տնտեսական աճի բացակայություն, պետական բյուջեի մուտքերի խնդիրներ, ներդրումների պակաս, կորոնավիրուսով պայմանավորված տնտեսական խնդիրներ:

Տնտեսագետը նաև նկատեց, որ հուլիսից սկսած պարենային ապրանքների գների աննախադեպ աճ կա միջազգային շուկայում:

«Մենք չափից ավելի զգույշ ենք ուզում լինել հատկապես ֆինանսական շուկայում: Երևի այն եզակի տեղն է, որ դեռևս կանոնակարգվում է, ինչ որ որոշակի տրամաբանության մեջ է աշխատում,  որովհետև մնացած բնագավառներում այլևս տրամաբանություն չունենք»,- նշեց Վ.Խաչատրյանը:

Տնտեսագետի խոսքով, անորոշությունները, որոնց պատասխաններ չեն տրվում, նոր անորոշությունների պատճառ են դառնում: «Սա է պատճառը, որ խնդիրներ կան արտարժութի շուկայում, տնտեսական կյանքում: Լրջագույն պրոբլեմ է  նաև ներդրումների հետ կապված վիճակը: Չգիտեմ՝ այդ սպասելիքները եկող տարի ինչքան են արդարանալու  կամ իրականանալու, կապված է լինելու պատերազմով, տարածաշրջաային խնդիրներով»,- ասաց Վ. Խաչատրյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: