Ընչի ժողովուրդն ո՞ւր է գնում. Սերժ Սարգսյան-Մերուժան Տեր-Գուլանյան «դիսկուրսի» ամենամեծ «բոցը». «Հրապարակ»

Լուրեր

15.10.2026 | 00:05
NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ
14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.10.2026 | 22:28
Հրազդանում ոստիկանները թմրանյութի 105 փաթեթ և զենք-զինամթերք են առգրավել
14.10.2026 | 22:13
36 ժամ գազ չի լինի Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:57
Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն
14.10.2026 | 21:45
Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունը կանցկացվի
14.10.2026 | 21:42
24 ժամ ջուր չի լինի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:27
ԶՈՒ ԳՇ պետը չհայտարարված այցեր է կատարել ՊՆ զորամասեր
14.10.2026 | 21:13
Ադրբեջանում մի խումբ անձինք կալանավորվել են դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի համար
14.10.2026 | 21:04
Սահմանադրական դատարանի նախագահ չընտրվեց. աշխատակարգային նիստն ավարտվել է
14.10.2026 | 21:00
Վարչապետը բացահայտեց՝ անկլավների փոխանակումն ամենահավանականն է, Արծվաշենը՝ Ադրբեջանին, 3 անկլավ՝ ՀՀ-ին․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:44
Իրանամետ հաքերները ստանձնել են Ադրբեջանի դեմ կիբերհարձակման պատասխանատվությունը՝ պատճառ նշելով հիջաբ կրելու արգելքը
Բոլորը

«Հրապարակ» թերթը գրում է.

«Ամանորին Սերժ Սարգսյանը լրատվամիջոցների ղեկավարների հետ «խաշի ֆորմատով» հանդիպման ժամանակ բավականաչափ «սյուր» մտքեր է հնչեցրել։ «Ազգի» խմբագիր Հակոբ Ավետիքյանը, «տողատակում» ցանկանալով իմանալ` Սերժ Սարգսյանը վարչապետ դառնալու է, թե ոչ, «կենացի» ժամանակ «սղղացրել» է. «Պարոն Սարգսյան, ես չգիտեմ՝ այս ֆորմատով սա մեր վերջին հանդիպո՞ւմն է, թե՞…»։ Սերժ Սարգսյանը չի արձագանքել:

Իսկ մեծագույն «բոցը» եղել է Սերժ Սարգսյան-Մերուժան Տեր-Գուլանյան «դիսկուրսի» ժամանակ. Տեր-Գուլանյանը` բաժակը ձեռքին, կանգնել ու ինքնամոռաց ասել է․ «Փարո՜ն նախագահ, խնդրո՜ւմ եմ` մի լքեք մեզ»:

Իրեն հատուկ սառնասրտությամբ Սերժ Սարգսյանն արձագանքել է. «Մերուժ, ես չգիտեմ` դու կհասցնես իմ մահախոսականը գրել, թե չէ, բայց մի անեկդոտ պատմեմ. Ֆիդել Կաստրոն մահամերձ պառկած է լինում, բժիշկը մտնում է մոտը, թե` պարոն նախագահ, ժողովուրդը եկել է` Ձեզ հրաժեշտ տա։ Ֆիդելը զարմացած հարցնում է` ընչի ժողովուրդն ո՞ւր է գնում, որ եկել է հրաժեշտ տա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: