«Բոշան դու ես»․ ՊՆախարարը հակադարձում է քաղաքացուն․ մի «ստատուսի» պատմություն

Լուրեր

15.10.2026 | 00:05
NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ
14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.10.2026 | 22:28
Հրազդանում ոստիկանները թմրանյութի 105 փաթեթ և զենք-զինամթերք են առգրավել
14.10.2026 | 22:13
36 ժամ գազ չի լինի Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:57
Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն
14.10.2026 | 21:45
Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունը կանցկացվի
14.10.2026 | 21:42
24 ժամ ջուր չի լինի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:27
ԶՈՒ ԳՇ պետը չհայտարարված այցեր է կատարել ՊՆ զորամասեր
14.10.2026 | 21:13
Ադրբեջանում մի խումբ անձինք կալանավորվել են դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի համար
14.10.2026 | 21:04
Սահմանադրական դատարանի նախագահ չընտրվեց. աշխատակարգային նիստն ավարտվել է
14.10.2026 | 21:00
Վարչապետը բացահայտեց՝ անկլավների փոխանակումն ամենահավանականն է, Արծվաշենը՝ Ադրբեջանին, 3 անկլավ՝ ՀՀ-ին․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:44
Իրանամետ հաքերները ստանձնել են Ադրբեջանի դեմ կիբերհարձակման պատասխանատվությունը՝ պատճառ նշելով հիջաբ կրելու արգելքը
Բոլորը

Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը վիրավոր զինծառայող Ալբերտ Դալլաքյանի վիրահատության համար դրամահավաքին էր միացել ֆեյսբուքյան իր էջում գրառում կատարելով:

«Ես եմ խորհուրդ տվել ընտանիքին փորձել նման դրամահավաքի միջոցով հավաքել անհրաժեշտ գումարը: Ես անձամբ և իմ մի քանի ընկեր կտրամադրենք պահանջվող գումարի ($45.000) 10 տոկոսը: Կոչ եմ անում բոլորիդ, ով կարող է միանանք այս դրամահավաքին և օր առաջ օգնենք Ալբերտի ընտանիքին հավաքել անհրաժեշտ գումարը»,- գրել էր պաշտպանության նախարարը:

Այս գրառումը թեժ քննարկումների առիթ դարձավ։ Օգտատերերը սկսեցին հետաքրքրվել նախարարից, եթե միշտ գումար են հավաքելու քաղաքացիները, ապա ինչի համար է ՊՆ-ն, որտեղ են գանձվող 1000 դրամները։ Վիգեն Սարգսյանը ակտիվ պատասխանում էր օգատատերերի գրառումներին, իրեն դուր չեկած գրառումները ջնջում էր, օգատատետրից ոմանց արգելափակում։ Օգատատերերից մեկի հարցին՝ սա բոշության նոր ձև է, նախարարը պատասխանել էր, բոշան դու ես։

Մեկ այլ օգտատերեր էլ ծաղրել էր, թե 10-ը դրամ կփոխանցեմ, իսկ նախարարը շնորհակալություն էր հայտնել, գրելով, թե ամեն մեկը պետք է օգնի իր հնարավորությունների սահմաններում։

Մեկնաբանություններում ակտիվ էր նաև երգչուհի Շուշան Պետրոսյանը, նա ի ցույց էր դրել իր ռուսերենի կարողությունները, դրամահավաքությանն էր միացել նաև ԿԳ նախկին նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Վիգեն Սարգսյանին քիչ ուշացմամբ միացավ նաև ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, նա քաղաքացիներին հորդորեց՝ «Կարող եք օգնել, օգնեք։ Չեք կարող, անիմաստ բաներ մի գրեք»:

Նշենք, որ Ալբերտ Դալլաքյանին վիրավորելու համար Քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել դասակի հրամանատար, լեյտենանտ Ավագ Նահապետյանին: Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ նախնական քննության տվյալներով՝ ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Դալլաքյանը գլխի շրջանում հրազենային վիրավորում է ստացել 2016թ. հունիսի 24-ին՝ ժամը 16:10-ի սահմաններում, N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքի գետնատնակում՝ դասակի հրամանատարի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով։ Սպան շարունակում է իր ծառայությունը, Ալբերտի բուժման համար անհրաժեշտ է 45․000 դոլար, որից 25․ 000 արդեն հավաքվել է։