ՀՀ դատախազությունն ու ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան սկսում են համագործակցության հուշագրով նախանշած միջոցառումները

Լուրեր

15.10.2026 | 00:05
NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ
14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.10.2026 | 22:28
Հրազդանում ոստիկանները թմրանյութի 105 փաթեթ և զենք-զինամթերք են առգրավել
14.10.2026 | 22:13
36 ժամ գազ չի լինի Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:57
Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն
14.10.2026 | 21:45
Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունը կանցկացվի
14.10.2026 | 21:42
24 ժամ ջուր չի լինի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:27
ԶՈՒ ԳՇ պետը չհայտարարված այցեր է կատարել ՊՆ զորամասեր
14.10.2026 | 21:13
Ադրբեջանում մի խումբ անձինք կալանավորվել են դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի համար
14.10.2026 | 21:04
Սահմանադրական դատարանի նախագահ չընտրվեց. աշխատակարգային նիստն ավարտվել է
14.10.2026 | 21:00
Վարչապետը բացահայտեց՝ անկլավների փոխանակումն ամենահավանականն է, Արծվաշենը՝ Ադրբեջանին, 3 անկլավ՝ ՀՀ-ին․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:44
Իրանամետ հաքերները ստանձնել են Ադրբեջանի դեմ կիբերհարձակման պատասխանատվությունը՝ պատճառ նշելով հիջաբ կրելու արգելքը
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ընդունել է 95 հասարակական կազմակերպություն միավորող Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի ներկայացուցիչներին: Հանդիպման նպատակն էր քննարկել ՀՀ դատախազության և ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի միջև ստորագրված համագործակցության
հուշագրի առաջնահերթությունների շրջանակում կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարում հանրային իրազեկվածության, մասնակցության ապահովման առավել արդյունավետ կառուցակարգեր մշակելուն, նախատեսված համատեղ միջոցառումների իրականացմանն առնչվող հարցեր:

Արթուր Դավթյանը վերահաստատել է ՀՀ դատախազության տրամադրվածությունը սկսված համագործակցությունը գործնական արդյունքների վերածելու հարցում: Նա
նշել է, որ որքան կարևոր է կոռուպցիայի դեմ պայքարում իրավապահ մարմինների հետևողական, անզիջում պայքարը, նույնքան էական է այդ աշխատանքների նկատմամբ
հասարակության վստահության բարձրացումը: ՀՀ գլխավոր դատախազը շեշտել է քաղաքացիական հասարակության և, մասնավորապես, ՔՀԿ-ների հակակոռուպցիոն
կոալիցիայի հետ կոռուպցիոն հանցագործությունների, դրանց դեմ քրեաիրավական պայքարի արդյունքների շուրջ տեղեկատվության օպերատիվ, ակտիվ փոխանակման
անհրաժեշտությունը: Այն նշանակալի ազդեցություն կունենա ինչպես ազդարարի ինստիտուտի կայացման, այնպես էլ՝ ապօրինի հարստացման հնարավոր դեպքերի
բացահայտման, պաշտոնատար անձանց գույքի և եկամուտների հայտարարագրերում ներկայացվող տվյալների նկատմամբ պատշաճ վերահսկողություն իրականացնելու
ուղղություններով:

Ընդգծելով հուշագրում նախանշված նպատակների կենսագործման ուղղությամբ գործնական քայլերի անցնելու ՀՀ դատախազության նախաձեռնողականությունը՝
Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը շեշտել է ՔՀԿ-ներ-ԶԼՄ-ներ-Դատախազություն շփումների
գործնական հարթակ ձևավորելու անհրաժեշտությունը, որը կնպաստի ինչպես կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությանը, այնպես էլ՝ դրան ուղղված
իրավապահ մարմինների գործունեության վերաբերյալ հավասարակշռված և ճիշտ տեղեկատվության հոսքերի ապահովմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են առերևույթ կոռուպցիոն հանցագործությունների մասին տվյալներ պարունակող ԶԼՄ հրապարակումները որպես
քրեական գործեր հարուցելու օրինական առիթ դիտարկելու հստակ չափորոշիչներ մշակելու և դրանք իրավական համապատասխան ակտերով սահմանելու, կոռուպցիոն
դեպքերի հանրայնացման ժամանակ մարդու իրավունքների և հանրային շահերի համադրման առավել ապահովմանն ուղղված կառուցակարգեր մշակելու հետ կապված
հարցեր: Պայմանավորվածություններ են ձեռք բերվել դրանց շուրջ առաջիկայում աշխատանքային ձևաչափերով ավելի առարկայական քննարկումներ կազմակերպելու
վերաբերյալ:

ՀՀ գլխավոր դատախազության և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի միջև համագործակցության հուշագիրն ստորագրվել է 2017թ. դեկտեմբերի 9-ին:
Հուշագրով նախատեսվում են միջոցառումներ՝ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարի կանխարգելմանը և կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, հակակոռուպցիոն ոլորտում
իրավապահ մարմինների և քաղաքացիական հասարակության կազմակերպություների համագործակցության զարգացմանը, քաղաքացիների՝ կոռուպցիայի դեմ պայքարի
անհրաժեշտության և այդ պայքարի միջոցների վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացմանը, կոռուպցիայի դեմ պայքարում ֆիզիկական և իրավաբանական անձանց շահերի և իրավունքների պաշտպանության ապահովմանը և այլն: