Պետք է ոչ թե կայունացնել դրամը, այլ խրախուսել ապրանքների ու ծառայությունների մատակարարների միջև մրցակցությունը. Հրանտ Բագրատյան

Լուրեր

15.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
15.10.2026 | 00:05
NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ
14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.10.2026 | 22:28
Հրազդանում ոստիկանները թմրանյութի 105 փաթեթ և զենք-զինամթերք են առգրավել
14.10.2026 | 22:13
36 ժամ գազ չի լինի Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:57
Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն
14.10.2026 | 21:45
Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունը կանցկացվի
14.10.2026 | 21:42
24 ժամ ջուր չի լինի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:27
ԶՈՒ ԳՇ պետը չհայտարարված այցեր է կատարել ՊՆ զորամասեր
14.10.2026 | 21:13
Ադրբեջանում մի խումբ անձինք կալանավորվել են դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի համար
14.10.2026 | 21:04
Սահմանադրական դատարանի նախագահ չընտրվեց. աշխատակարգային նիստն ավարտվել է
14.10.2026 | 21:00
Վարչապետը բացահայտեց՝ անկլավների փոխանակումն ամենահավանականն է, Արծվաշենը՝ Ադրբեջանին, 3 անկլավ՝ ՀՀ-ին․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքի իր էջում Կենտրոնական բանկի կողմից տարվող դրամի կայունացման քաղաքականության վերաբերյալ գրառում է կատարել:

 Գրառումը՝ ստորև.

«2005թ ՀՀ-ում ապրանքների ու ծառայությունների դոլարային գները ավելի բարձր էին, քան Բելառուսում՝ 10%, Ղազախստանում՝ 31%, Ղրղզստանում՝ 52%, Ադրբեջանում՝ 55 տոկոսով, Մոլովայում՝ 20%, Ուկրաինայում՝ 20%։

Այդ ժամանակ Վրաստանում գներն ավելի բարձր էին, քան Հայաստանում՝ 3,5%, իսկ ՌԴ-ում դրանք Հայաստանից բարձր էին 26%-ով։

2015-ին պատկերը փոխվել է։ ՀՀ-ն ամենաթանկն է։ Մեզ մոտ ապրանքների ու ծառայությունների դոլարային գները ավելի բարձր էին, քան Բելառուսում՝ 29%, Ղազախստանում՝ 1%, Ղրղզստանում՝ 29%, Ադրբեջանում՝ 33%, Մոլդովայում՝ 17%, Ուկրաինայում՝ 54%, Վրաստանում՝ 8%, ՌԴ-ում՝ 4%։ 2017-ին վիճակն ըստ իս ավելի է խորացել։ Բոլոր թվերը չկան։ Բայց հաստատապես հայտնի է, որ Վրաստանում գներն ավելի էժան են, քան Հայաստանում առնվազն 20-%-ով։ Սա ԿԲ կողմից դրամի կայունացման քաղաքականության արդյունքն է։ Այն բերում է դոլարային գների անշեղ աճի։ Մինչդեռ պետք է ոչ թե կայունացնել դրամը, այլ խրախուսել մրցակցությունը ապրանքների ու ծառայությունների մատակարարների միջև»,- գրել է Բագրատյանը: