4-ամյա երեխայի մահվան մեջ մեղադրված բժշկուհին 890.000 ՀՀ դրամի չափով նյութական վնասի փոխհատուցում կտրամադրի տուժող կողմին. ՀՔԱՎ

Լուրեր

04.08.2026 | 18:21
Նեյմարը պատասխանել է կարիերան ավարտելու մասին հարցին
04.08.2026 | 18:14
Ինքը կեղտ ա իմ համար․ Լևոն Քոչարյանը՝ քաղաքացուն հարվածող ոստիկանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 18:06
Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ
04.08.2026 | 17:58
Հայկ Կոնջորյանի կինը պարզաբանումներ է ներկայացրել «Հայփոստ»-ում իր աշխատանքի մասին
04.08.2026 | 17:53
Չինաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վերանշանակվելու կապակցությամբ
04.08.2026 | 17:45
ՀԷՑ-ի կառավարումը տապալել եք, եկել «Հայփոստ»-ի կառավարումից եք խոսում. Արուսյակ Մանավազյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 17:41
Զելենսկին հայտարարել է Ադրբեջանի ինքնիշխանությանն աջակցելու, Հայաստանի հետ հարաբերությունները վերականգնելու մասին
04.08.2026 | 17:32
Կոնջորյանի ընտրվելու լուրը նախ հայտնեց ՔՊ-ի ֆեյսբուքի էջը, հետո նոր ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահը
04.08.2026 | 17:14
«Բարսելոնան» հետևում է Ռոդրիի շուրջ ստեղծված իրավիճակին
04.08.2026 | 17:04
ԱԺ-ն կրկես չի՛․ Ռուբինյանը անջատեց Էդգար Ղազարյանի խոսափողը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.08.2026 | 17:02
Հայկ Կոնջորյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահի պաշտոնում
04.08.2026 | 17:00
«88» սուպերմարկետում գործող հացի ու տորթերի արտադրամասի արտադրական գործունեություն է կասեցվել
04.08.2026 | 16:54
Մայր Աթոռի նկարիչը Հովիկ Աբովյանին լուսապսակով էր նկարել․ ասաց՝ ուզում էի անակնկալ անել․ Կոնջորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 16:47
Վանաձոր և Գյուլագարակ համայնքներին է վերադարձվել 12 հողատարածք․ Գլխավոր դատախազություն
04.08.2026 | 16:40
Հարցնում ենք` Տիգրանաշենը հնարավո՞ր է հայտնվի Ադրբեջանի կազմում, պատասխան չկա. Լևոն Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2017 թ. դեկտեմբերի 14-ի վճռով 2015 թ. «Արմավիր» ԲԿ-ում մահացած 4-ամյա Կարինե Հովհաննիսյանի մահվան մեջ մեղադրված բժշկուհի Ա. Պետրոսյանը 890.000 ՀՀ դրամ նյութական վնասի փոխհատուցում կտրամադրի տուժող կողմին:

Ա. Պետրոսյանը ոչ պատշաճ բժշկական օգնություն տրամադրելու  համար 2016 թ. հունիսի 2-ին դատապարտվել է 3 տարի ժամկետով ազատազրկման` որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկվելով 1 տարի 6 ամիս ժամկետով (Վերջինս մեղադրվում էր նաև նույն մարզի բնակիչ 5-ամյա Էրիկի մահվան մեջ): Նա այժմ իր պատիժը կրում է բաց ռեժիմով:

Կարինե Հովհաննիսյանի իրավահաջորդ Հակոբ Հովհաննիսյանն ու նրա ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանը երեխայի մահվան պատճառ դարձած բժիշկ Ա. Պետրոսյանից 2.000.000 ՀՀ դրամի չափով նյութական վնասի փոխհատուցում էին պահանջել:

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան ներկայացված հայցով նրանք հիմնավորումներ էին ներկայացրել այն մասին, որ 4-ամյա երեխան գտնվել է պետության վերահսկողության ներքո, և տվյալ դեպքում պետությունը պարտավոր էր երաշխավորել նրա կյանքի իրավունքը, որն ամրագրված է ինչպես ՀՀ Սահմանադրությամբ, այնպես էլ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով: