Հարկահավաքության նոր մեթոդ Էջմիածնի քաղաքապետի կողմից՝ մահացածը կթաղվի բոլոր հարկերը վճարելուց հետո. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրոմ է. «
Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, ով այդ պաշտոնը զբաղեցնում է հոր՝ ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի շնորհիվ, քաղաքապետարանի բյուջեն համալրելու և հարկահավաքության նոր մեթոդ է մտածել:
Երբ քաղաքում որևէ մարդ է մահանում, և հանգուցյալի հարազատները գնում են քաղաքապետարանի համապատասխան բաժին գերեզմանատեղ ստանալու համար, նրանցից պահանջում են, որ վճարվեն քաղաքապետարանի առաջ ունեցած հանգուցյալի հարկային պարտավորությունները՝ հողի հարկը և գույքահարկը: «Բայց այդ մարդը մահացել է, ինչպես վճարի»,- հարազատների հարցին պատասխանում են.
«Մեռած ա, բայց թաղած չի, այ երբ բոլոր հարկերը վճարի, այն ժամանակ էլ կթաղվի»:
Մանվել Գրիգորյանի կրտսեր որդին էլ զբաղված է թաղման գործը կազմակերպելով, քանի որ նրան է պատկանում քաղաքային դիահերձարանը, թաղման բյուրոն իր բոլոր ծառայություններով՝ սկսած դագաղից մինչև սգո սրահ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: