Կայացել է «Կրթություն հանուն կայուն զարգացման-2030 շրջանակի» ճանապարհային քարտեզի քննարկումը

Լուրեր

12.11.2026 | 16:28
ՖԻՖԱ-ի նախկին նախագահ բռնապետ է անվանել Ջանի Ինֆանտինոյին
12.11.2026 | 16:20
Վարչապետի աշխատավարձը 1,5 միլիոնից 2 մլն 662 հազար առայժմ չի դառնա․ երկու ամսով հետաձգվեց Փաշինյանի և մյուս պաշտոնյաների աշխատավարձերին վերաբերող նախագծի քննարկումը
12.11.2026 | 16:10
Ես ի՞նչ իմանամ` ինչի հետևանքով է սրտամկանի ինֆարկտ ստացել. Սրբուհի Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 15:59
Վենսը դիտարկում է Իրանի ԱԽ քարտուղար Մոհսեն Ռեզայիի հետ ուղիղ հանդիպման հնարավորությունը․ WSJ
12.11.2026 | 15:51
Սրբուհի Գալյանը հանդիպել է Ռուսաստանի արդարադատության նախարարին
12.11.2026 | 15:43
Ուիթկոֆն ու Քուշները ժամանել են Կրեմլ՝ Պուտինի հետ հանդիպման
12.11.2026 | 15:33
Ասողը գլուխը պատին է տվել, կեղծիք է. Տարոն Չախոյանը` հայհոյելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 15:32
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով հաջորդ դատական նիստը. ՈՒՂԻՂ
12.11.2026 | 15:28
«Մանչեսթեր Յունայթեդը» կապ է հաստատել ԱՄՆ-ի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ
12.11.2026 | 15:23
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
12.11.2026 | 15:19
Զելենսկին հայտարարել է Starshield-ի աշխատանքում նոր խափանումների մասին
12.11.2026 | 15:10
«Հաղթանակ» կամրջով երթևեկությունը ժամանակավոր կդադարեցվի // ԵՄ-ն նոր պատժամիջոցներ կսահմանի ՌԴ-ի դեմ․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 15:02
Մենք ծանոթ էինք Արմեն Գրիգորյանի դիրքորոշմանը. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:55
ԱԺ-ում հիշեցին երեխաների նկատմամբ սեռական բռնության համար դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:48
Հիմա անհրաժեշտ է վերանորոգել մեր երկրների միջև երկաթուղին և բացել սահմանները. Փաշինյանը՝ թուրք լրագրողին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը մասնակցել է ՙԿրթություն հանուն կայուն զարգացման-2030 շրջանակի՚ իրագործման ճանապարհային քարտեզի առցանց քննարկմանը, որը Հյուսիսային Ամերիկայի և Եվրոպայի անդամ-պետությունների մասնակցությամբ կազմակերպել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ն:

Քննարկումը վերաբերել է ՙԿրթություն հանուն կայուն զարգացման՚ 2020-2030 թթ. գլոբալ շրջանակին՝ ընդունված ՅՈՒՆԵՍԿՕ-ի 40-րդ գլխավոր կոնֆերանսի ժամանակ, և անդամ-պետությունների համար մշակված նոր ճանապարհային քարտեզի իրագործմանը:
Հանդիպման ընթացքում կարևորվել է կրթության բաղադրիչի ուժեղացումը՝ որպես կայուն զարգացման նախադրյալ: Նշվել է, որ ճանապարհային քարտեզն առանձնացնում է այն ուղղությունները, որոնք կարող են կիրառել անդամ-պետությունները՝ տարածաշրջանային և գլոբալ մակարդակով ներառելով նաև քաղաքացիական հասարակությանն ու զարգացման գործընկերներին:

Համաձայն ներկայացված փաստաթղթի՝ հանուն կայուն զարգացման կրթական համակարգի գործողությունները նախատեսվում է իրականացնել 5 հիմնական առաջնահերթություններով՝ շեշտադրելով ՙԿրթություն հանուն կայուն զարգացման՚ ծրագրի նշանակությունը «Կայուն զարգացման 17 նպատակների» ապահովման գործում: Ճանապարհային քարտեզով առաջարկվող առաջնահերթություններն են՝

  • ՙԿրթություն հանուն կայուն զարգացման՚ հայեցակարգի ներառում գլոբալ, տարածաշրջանային և ազգային քաղաքականությունում,
  • կրթական համակարգում «ամբողջական ինստիտուտների» մոտեցման ներդնում ու զարգացում,
  • կրթական համակարգի կարողությունների զարգացում՝ միտված կայունության ապահովման համար անհրաժեշտ գիտելիքների, հմտությունների, արժեքների ու մոտեցումների կատարելագործմանը,
  • երիտասարդների ներգրավում կայուն զարգացման ապահովման, ներառյալ՝ որոշումների ընդունման գործընթացներում,
  • համայնքների՝ որպես վերափոխումների առանցքային դերակատարների կարևորում:

Ներկայացված ճանապարհային քարտեզն ընդգրկում է նաև «Կրթություն հանուն կայուն զարգացման-2030»-ի իրագործման հիմնական ուղղությունների շրջանակը, որի նպատակն է խթանել անդամ-պետությունների կողմից առաջնորդման գործընթացները, ինչպես նաև բազմաշահառու մոտեցումները:

Քննարկման ընթացքում ներկայացվել են նաև ծրագրի իրագործմանն օժանդակող եվրոպական երկրների (Ֆրանսիա, Գերմանիա, Շվեդիա, Հունգարիա) լավագույն փորձի օրինակներ, որոնցում մասնավորապես շեշտադրվել են շրջակա միջավայրի պահպանմանը, կայուն զարգացման գործընթացներում երիտասարդների ներգրավմանը, դեպի կայուն զարգացում ուղղորդող ազգային քաղաքականության մշակմանը, բազմաշահառու և համակարգային մոտեցումների կիրառմանը, իրազեկումների բարձրացմանն ուղղված քայլերը:

Նշենք, որ ՙԿրթություն հանուն կայուն զարգացման՚ ծրագիրը համարվում է ՙԿրթություն 2030 օրակարգի՚ ինտեգրալ բաղադրիչը: Այն ուղղակիորեն նպաստում է Կայուն զարգացման 4-րդ նպատակադրման իրագործմանը, որն ուղղված է որակյալ և ներառական կրթության ապահովմանը՝ ուշադրության կենտրոնում պահելով ապագայի կերտման պատասխանատվությունը: