Փաշինյանն անսպասելի քայլ արեց՝ պայմանավորվածություն խախտվեց․ Արմեն Մարտիրոսյանը Կանադայից փակագծեր է բացում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.11.2024 | 19:33
Դեռևս քննարկվում է Ուկրաինայի կողմից ՌԴ-ի խորքում հարվածների արգելքը հանելու հարցը. Ֆրանսիայի ԱԳՆ
18.11.2024 | 19:21
Վարչապետը շրջայց է կատարել Վատիկանի թանգարաններում, ծաղիկներ խոնարհել Գրիգոր Լուսավորչի և Գրիգոր Նարեկացու արձանների մոտ
18.11.2024 | 19:10
Սրա վերջը եկե՞լ է. Փաշինյանի «խնդրանքից» հետո 6 բարձրաստիճան պաշտոնյա հրաժարականի դիմում է գրել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 19:00
Աջ ոտքի գուլպան հանում է, հագցնում ձախ ոտքին և հակառակը․ սա է այս հրաժարականների էությունը․ Հայկ Մամիջանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 18:51
Արգիշտի Քյարամյանը աշխատանքային վերջին խորհրդակցությունն է անցկացրել
18.11.2024 | 18:41
Շոլցը նախկինի պես համաձայն չէ Ուկրաինային TAURUS թևավոր հրթիռներ մատակարարել
18.11.2024 | 18:32
Նախորդ շաբաթ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 170 մեքենա
18.11.2024 | 18:20
Արմեն Դանիելյանը հրաժարվել է ԲԴԽ նախագահի ԺՊ լինել․ Խորհրդի նախագահի պարտականությունները կկատարի Կարեն Թումանյանը
18.11.2024 | 18:09
ՌԴ-ի կողմից Օդեսայի հրթիռակոծության հետևանքով զոհեր և վիրավորներ կան
18.11.2024 | 18:00
Փաշինյանը հանդիպել է Հռոմի պապին, Արմեն Աշոտյանի տնային կալանքը երկարացվել է․ ԼՈՒՐԵՐ
18.11.2024 | 17:55
Անդրանիկ Հովհաննիսյանը ԵԱՀԿ-ում՝ ՀՀ առաքելության ղեկավար, իսկ Վիեննայի ՄԱԿ-ի գրասենյակում  ՀՀ մշտական ներկայացուցիչ է նշանակվել
18.11.2024 | 17:50
Օրը կգա՝ Փաշինյանը կզոհաբերի բուն ՔՊ-ականների, կալանավորումներ կլինեն, ամենամտերիմ մարդիկ կարող են լինել․ Էդմոն Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 17:43
«Չեն աշխատել, Փաշինյանն էլ հանել է», «Մարմնի մասերը փոխելուց ոչ մի բան չի փոխվի»․ հարցում՝ Երևանում
18.11.2024 | 17:39
ՀՀ նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել
18.11.2024 | 17:31
Դեռ հրաժարական չի տվել, հիվանդանոցում է․ Փարաքար համայնքի ղեկավարի տեղակալը՝ համայնքապետի մասին
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը «Ժառանգություն» կուսակցության նախկին նախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ

– Պարո՛ն Մարտիրոսյան, խոսելու ենք այսօր Հայաստանում ստեղծված դրության մասին, սակայն մինչ այդ՝ հետաքրքիր է՝ ինչո՞ւ հեռացաք Հայաստանից։ Ձեր ղեկավարած ուժը 2018-ի հեղափոխության ակտիվ մասնակիցն էր, սակայն անակնկալ հեռացաք երկրից և քաղաքական ակտիվ գործունեություն չեք ծավալում։ Ինչո՞ւ պաշտոն չստացաք՝ մասնակցելու երկրի կառավարմանը։

– Նախ ասեմ՝ ոչ միայն ես, այլև ավելի հարգարժան հասարակական-քաղաքական գործիչներ, որոնք այս ընթացքում ընդդիմադիր պայքար էին տարել նախորդ իշխանությունների դեմ, որևէ կերպ նոր իշխանությունում չեղան՝ չնայած նրան, որ իրենք մեծ ծավալի կազմակերպչական աշխատանք են իրականացրել՝ չերևալով, որպեսզի այս փոփոխությունը տեղի ունենար։ Իհարկե, իմ խոսելու գլխավոր դրդապատճառը ստեղծված իրավիճակն է Հայաստանում։ Սկսենք նրանից, թե ինչու ես եկա այստեղ։ Գործունեության դաշտ չկար Հայաստանում, ակնհայտ էր, որ գեղեցիկ ձևով Սերժ Սարգսյանը հին ընդդիմադիրներին լուսանցք մղելու համար քայլեր իրականացրեց՝ չակերտավոր թավշյա հեղափոխությունն իրականացվեց։ Մի քանի պատճառներ իրար գումարվեցին։ Նույնիսկ այն աստիճան եղավ, որ ես, որ մեր ամբիոնի ամենահին աշխատողն էի՝ գիտությունների թեկնածու, նույնիսկ թավշյա հեղափոխությունից հետո ինձ չթույլատրվեց մի փոքր մասնագիտական առաջընթաց ունենալ՝ ամբիոնի վարիչ դառնալ, այն դեպքում, երբ ընդամենը 35․000 դրամ աշխատավարձի բարձրացում էր լինելու։ Գումարած դրան, ես զգացի, որ հասարակությունը պատրաստ չէ ճիշտ խոսք լսելու, հատկապես 2018-ի Երևանի ավագանու ընտրությունից հետո, երբ գնացին Հայկ Մարությանին ձայն տվեցին, և հենց իր համար երկար ժամանակ պայքարած գործիչներին մեր հասարակությունը մի կողմ դրեց։

– Այն ժամանակ շփում եղե՞լ է Նիկոլ Փաշինյանի, նրա ղեկավարած քաղաքական ուժի հետ, ի՞նչ է տեղի ունեցել։

– Սկզբնական շրջանում, եթե ուշադրություն դարձնեք, Նիկոլ Փաշինյանն ամեն օր փոխում էր, թե ով է կազմակեպում այդ ամենը, ամենասկզբում «Իմ քայլն» էր, հետո «Հանուն Հայաստանի» ճակատն էր, և «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամները, որի երկու գլխավոր անդամները՝ Արմեն Գրիգորյանը և Դավիթ Սանասարյանը «Հանուն Հայաստանի» ճակատի անդամ էին այդ ժամանակ։ Առաջին օրը մենք հրապարակային գործողություն արինք, և ամսի 8-ին մենք պայմանավորվել էինք Նիկոլ Փաշինյանի հետ, որ սա համատեղ գործողություն է լինելու՝ որոշումների կայացման համատեղ մեխանիզմով։ Հասարակությունը ամսի ութից հետո սկսեց արձագանքել, երբ իմացավ, որ միասնական է լինելու և ամսի 13-ին բավականին թվով մարդիկ մասնակցեցին միջոցառմանը։ Բայց հենց առաջին օրը, նախնական պայմանավորվածությունը, որ եղել էր, արդեն սկսեց խախտվել, և հաջորդ օրը տեսանք, որ Նիկոլ Փաշինյանը շատ անսպասելի քայլ արեց՝ մտավ Ռադիոտուն, և այդ ժամանակահատվածում տեսանք՝ ճակատի նկատմամբ հարվածներ եղան։ Գիշերը մենք հերթապահում ենք, դուք հիշում եք կադրերը՝ Նիկոլ Փաշինյանի խոսքերը, որ Բաղրամյան ուղղությունը Արմեն Մարտիրոսյանի և Պետրոս Մակեյանի գլխավորությամբ կփակվի՝ համակարգողը կլինեն։ Հաջորդ օրվա քայլերն արդեն առանց խորհրդակցելու տեղի ունեցան, և հրապարակային մակարդակում տեսնում էինք, որ ճակատի նկատմամբ ինչ-որ քայլեր էին իրականացվում՝ պրովոկացիաները գիշերը չգիտես ինչու տեղի ունեցան հենց Բաղրամյանի ուղղությամբ։

Հաջորդ օրը, երբ տեսնանք, որ առանց պայմանավորվածությունները պահպանելու առաջ է ընթանում, մենք ուղղակի մեր ջանքերը գործադրեցինք այն ուղղությամբ, որ ամեն մեկս մեր կուսակցություններով, համախոհներով փորձեցինք շրջաններում հնարավորինս կազմակերպել ժողովրդի բողոքի գործողությունները։ «Ժառանգության» շատ անդամներ էին մասնակցում։ Վերջում դուրս եկավ, որ «Իմ քայլն» է իրականացնում այդ հեղափոխությունը։ Բոլորս շատ լավ հիշում ենք Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ «Կամ ես եմ լինում վարչապետ, կամ՝ ոչ ոք», ինչն ի սկզբանե նախատեսված չէր։ Այստեղ մի փոքր գաղտնիք պետք է բացեմ՝ այդ նախադասությունն արտասանելուց հետո այդ օրը ինձ զանգահարեց և ինձ հետ հանդիպեց շատ հարգարժան անձնավորություն, ում բոլորս ճանաչում եք, և ինձ առաջարկեց մի միտինգ էլ ես իրականացնեմ։ Եվ իրենք ինչպես Նիկոլ Փաշինյանին էին ժամանակին խոսք տվել և իրականացրել՝ մոտ 15 000 տարբեր ոլորտների աշխատակիցների ներկայություն ապահովել, որպեսզի համախմբումը որոշակի ձևով իրականանա, նույնկերպ նաև ինձ խոսք տվեցին։

Բնականաբար՝ նաև տեղեկատվական աղբյուրների նկատմամբ մուտք, ֆինանսական աջակցություն, որը ես մերժեցի։ Այդ անձնավորությունը ճշմարտախոս է և լավ հարաբերությունների մեջ ենք, իմ ուղիղ հարցին, որ արդյունքում երկու միավորները իրար հետ կպայքարեն և երրորդ անձը կդառնա վարչապետ, և արդյո՞ք այդ անձը Կարեն Կարապետյանը պետք է լինի, ուղիղ «այո» պատասխանեց, ինչն ինձ համար ընդունելի չէր՝ հաշվի առնելով Կարեն Կարապետյանի նախորդ գործունեությունը։ Իմ պատասխանը եղել է հետևյալը, որ ժողովուրդը մեկ անգամ ոտքի է կանգնել մեծ չափով, թող իր գործը կատարի։ Ես մի փոքր իմ հաշվարկներում սխալվել էի, որովհետև կարծում էի՝ հասարակությունը նոր ընտրությունների արդյունքում հին ընդդիմադիրներին որոշակի գործունեության տարածք կընձեռնի, բայց հասարակության արձագանքը նախորդ իշխանությունները ճիշտ էին հաշվարկել՝ ակնհայտ է, որ այն մեծ ատելությունը, որ կար նախորդ իշխանությունների նկատմամբ, տրանսֆորմացվեց մեկ անձի՝ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան