ՌԴ ռազմատրանսպորտային ինքնաթիռները չվերթներ կիրականացնեն դեպի Ստեփանակերտի օդանավակայան

Լուրեր

17.09.2026 | 16:28
Կրեմլը կարծում է, որ ՌԴ-ի դեմ ԱՄՆ-ի «դժոխային պատժամիջոցները» կբարդացնեն Ուկրաինայում կարգավորումը
17.09.2026 | 16:17
Ալեն Սիմոնյանը ներկայացրել է Հայաստանի ազգային անվտանգության դոկտրինի հիմնական սկզբունքներն ու առաջնահերթությունները
17.09.2026 | 16:06
Թրամփը ՄԱԿ ԳՎ-ի շրջանակում Իրանի պատերազմը կքննարկի Պարսից ծոցի երկրների ղեկավարների հետ
17.09.2026 | 15:58
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Անտոն Քոչինյան փողոցում
17.09.2026 | 15:48
Ուկրաինան և ՌԴ-ն զոհվածների մարմինների հերթական փոխանակումն են իրականացրել
17.09.2026 | 15:40
«Չելսիի» ղեկավարը վաճառել է ակումբում իր մասնաբաժինը
17.09.2026 | 15:28
«Արևմուտքը բացահայտ միջամտում է Հայաստանի և Վրաստանի գործերին»․ Շոյգու
17.09.2026 | 15:19
ՌԴ-ն Սև ծովում հարվածել է Տանզանիայի դրոշի ներքո նավարկող նավին․ նավապետը զոհվել է
17.09.2026 | 15:10
Փաշինյանը՝ ռուսական ռազմաբազայի դուրսբերման մասին // Գերմանիան ՀՀ ՊՆ-ին ձնագնացներ է նվիրել․ ԼՈՒՐԵՐ
17.09.2026 | 15:07
Ռուբեն Մխիթարյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի հանձնաժողովի նախագահ
17.09.2026 | 15:02
Շոյգուն հայտարարել է, թե ՀՀ-ում ՌԴ ներդրումներով ընկերությունների նկատմամբ, իբր, «ռեյդերային զավթում» է իրականացվում
17.09.2026 | 14:54
Մատենադարանի ձեռագրական գանձարանը համալրվել է 1491 թվականի Շարակնոցով
17.09.2026 | 14:49
Տեղեկություն Կիպրոս – Հայաստան հանդիպման տոմսերի վերաբերյալ
17.09.2026 | 14:40
Կոռուպցիոն սկանդալի ֆոնին՝ Զելենսկին Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնակատար է նշանակել
17.09.2026 | 14:33
ՀՀ գլխավոր դատախազը բավարարել է Ֆրանսիայի միջնորդությունը. ծանրացնող հանգամանքներում գողություն կատարած անձը հանձնվել է Ֆրանսիայի իրավասու մարմիններին
Բոլորը

Ռուսաստանի Դաշնության ռազմական տրանսպորտային ավիացիայի ինքնաթիռները կկարողանան օգտագործել Ստեփանակերտի օդանավակայանը՝ Լեռնային Ղարաբաղում հումանիտար կենտրոնների սպասարկման համար։ Օդանավակայանը կվերսկսի աշխատանքը դեկտեմբերի առաջին տասնօրյակում։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։

«Դեկտեմբերի առաջին տասնօրյակում կգործի Ստեփանակերտի օդանավակայանը։ Տարածաշրջանում բացված հումանիտար կենտրոնների մատակարարումներն ապահովելու շրջանակում չվերթներ կկատարեն Ան-12 ու Ան-26 ռազմատրանսպորտային ինքնաթիռները։ Օդանավակայանում կօգտագործվեն նաև տրանսպորտային ուղղաթիռների բոլոր տեսակները»,- պատմել է գործակալության զրուցակիցը։

Նա հավելել է, որ հետագայում Ստեփանակերտի օդանավակայանում կկարողանան վայրէջք կատարել ծանր ռազմատրանսպորտային Իլ-76 ինքնաթիռները։

Գործակալության զրուցակիցը հստակեցրել է, որ ավելի վաղ, խաղաղապահ ուժերի տեղակայման շրջանակում, ռուսական ռազմական ինքնաթիռները վայրէջք էին կատարում «Էրեբունի» օդանավակայանում, հետո խաղաղապահները ցամաքային տրանսպորտով ստիպված էին 300 կիլոմետր անցնել դեպի Լեռնային Ղարաբաղ, ինչը էապես բարդացնում էր նյութատեխնիկական ապահովումը:

Հիշեցնենք՝ ավելի վաղ Լեռնային Ղարաբաղի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում հաստատել էր տեղեկությունը, որ շուտով Ստեփանակերտի օդանավակայանը կշահագործվի, սակայն կոնկրետ ժանկետներ չէր նշել։

Տաթև Ֆռանգյան