Հարձակում՝ Բրյուսելի թուրքաբնակ թաղամասում գտնվող հայկական միության շենքի վրա

Լուրեր

24.06.2026 | 16:37
Պարեկներին կաշառք առաջարկած 65-ամյա տղամարդը ձերբակալվել է
24.06.2026 | 16:26
Արցախի դրոշը դարձյալ Ֆրանսիայի հրապարակում է
24.06.2026 | 16:18
Սեդա Սաֆարյանը կմասնակցի ՍԴ-ում ընտրություններին առնչվող գործի քննությանը. նրա մասնակցության անհնարինության հարցը բավարար «կողմ» ձայն չի հավաքել
24.06.2026 | 16:06
Առաջիկա օրերին սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում
24.06.2026 | 15:55
ՌԴ ևս երեք շրջաններում դիզվառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել
24.06.2026 | 15:44
Փաշինյանն ու Մոդին կարևորել են բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը
24.06.2026 | 15:31
Համբարձում Մաթևոսյանը Լոնդոնում քննարկել է COP17-ի նախապատրաստական աշխատանքները
24.06.2026 | 15:19
Ֆրանսիայում Էբոլայով վարակման առաջին դեպքն է հաստատվել
24.06.2026 | 15:10
Ավագանու նիստում ծեծկռտուքի փաստով քրվարույթ է հարուցվել // Արցախի դրոշը կրկին հեռացվել է հրապարակից․ ԼՈՒՐԵՐ
24.06.2026 | 14:59
ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչը խոսել է «ՀՀ-ի նկատմամբ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի ծրագրերի վտանգներից»
24.06.2026 | 14:48
Ղալիբաֆը Բաքվում հայտարարել է՝ Մերձավոր Արևելքի պատերազմի ավարտի գործարքը «ԱՄՆ պարտության հռչակագիրն» է
24.06.2026 | 14:40
Մարգարիտա Սիմոնյանն «առաջարկել է» Փաշինյանի օգտին քվեարկած հայերին բացահայտել սոցցանցերով և արգելել նրանց մուտքը ՌԴ
24.06.2026 | 14:31
Ֆրանսիայի Սենատում քննարկվել են ՀՀ-ում ԱԺ ընտրությունները, հետընտրական զարգացումներն ու միջազգային դիտորդների եզրակացությունները
24.06.2026 | 14:18
Մոսկվան հուսով է՝ ՀՀ-ն կընտրի ԵՏՄ-ն․ Պեսկով
24.06.2026 | 14:05
Բաքվից հայտարարում են, թե «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի հարցը պետք է Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության գործընթացի քննարկումների մաս լինի»
Բոլորը

Հունվարի 5-ի գիշերը Բրյուսելի Սհարբեք թաղամասում գտնվող հայկական «Սահակյան միության» շենքի վրա անհայտ անձինք կրակ են արձակել և դիմել փախուստի: Այս մասին հայտնում է Ստամբուլում լույս տեսնող «Agos» թերթը: Հարձակման հետևանքով վնասվել են շենքի դուռն ու պատուհանները: Զոհեր ու վիրավորներ չկան: Կազմակերպությունը ներկայումս փակ է, սակայն շուտով կվերաբացվի. փոխանցում է EH-ն:

Աղբյուրը ենթադրում է, որ հարձակումը կարող էր իրականացված լինել ազգայնամոլական հողի վրա, քանի որ թաղամասը հիմնականում թուրքաբնակ է: Այստեղ ապրում են Թուրքիայից գաղթած քաղաքացիներ, որոնք տարիներ շարունակ աչքի են ընկել իրենց ազգայնամոլական գործունեությամբ:  «Agos»ը հիշեցնում է, որ 6 տարի առաջ այստեղ  հարձակման էին ենթարկվել հայկական և ասորական կազմակերպությունները:

Իսկ տեղի թաղապետը ազգությամբ թուրք Էմիր Քիրն է, ով մի քանի անգամ  քրդերին արգելել էր թաղամասում ցույցեր կազմակերպել:

«Սահակյան միությունը» վրա հարձակումը իրականացվել է Սուրբ Ծննդյան նախօրեին, ինչը պատահական չէ: 

Դեպքի վերաբերյալ հետաքննություն է սկսվել: