ԱՄՆ միգրացիոն ծառայությունը անօրինական ներգաղթյալների ձերբակալության խոշոր գործողություն է իրականացրել
Քաղաքականություն
11.01.2018 | 12:00ԱՄՆ միգրացիոն ծառայությունը երկրով մեկ անօրինական ներգաղթյալների ձերբակալության խոշոր գործողություն է իրականացրել. տեղեկացնում է RT-ն՝ The Washington Post-ին հղում անելով:
Խուզարկություններն իրականացվել են հայտնի 7-Eleven առևտրային ցանցի 100 խանութներում, արդյունքում՝ ձերբակալվել է 21 մարդ:
«Սա հստակ ազդանշան է ամերիկյան ընկերություններին, որոնք անօրինական ներգաղթյալներին որպես աշխատուժ են օգտագործում: Մենք կատարելու ենք օրենքի պահանջները, և եթե դուք դրանք խախտեք, ապա պատասխանատվության կենթարկվեք»,- հայտարարել է միգրացիոն ծառայության ղեկավարի պաշտոնակատար Թոմաս Հոմանը:
Նշվում է, որ գործողությունն իրականացվել է Վաշինգտոնում ու 17 նահանգում: