Թուրքիան հաշտության փորձեր է ձեռնարկում ԵՄ երկրների հետ՝ պատժամիջոցների սպառնալիքի ֆոնին․ Bloomberg

Լուրեր

17.09.2026 | 23:38
Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվել է
17.09.2026 | 23:31
Երթևեկության կազմակերպման փոփոխություն օդանավակայանի խաչմերուկում
17.09.2026 | 23:16
ԱԹՍ-ի հարվածի ենթարկված թուրքական նավի տերը Միջազգային քրեական դատարան բողոք է ներկայացրել Ուկրաինայի դեմ
17.09.2026 | 23:07
Կառլեն Հովհաննիսյանն առաջին գոլն է խփել «Ակրոնում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 22:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.09.2026 | 22:43
Ռիչարդ Կիրակոսյանը Ստամբուլում հոսպիտալացվել է
17.09.2026 | 22:30
Եվրահանձնաժողովն առաջարկել է մինչև 13 տարեկան երեխաներին արգելել օգտվել սոցցանցերից, անձնական հաշիվներ բացելը թույլատրել 15 տարեկանից
17.09.2026 | 22:19
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը պարտվեց Ալինա Չարաևային
17.09.2026 | 21:58
«G Class invest»-ը գործում է ԿԲ-ի վերահսկողությունից դուրս. Կենտրոնական բանկն ահազանգում է
17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
Բոլորը

Դեկտեմբերի 10-ին կայանալիք ԵՄ գագաթնաժողովի նախաշեմին, որի ընթացքում պետք է քննարկվի նաև Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցը, Թուրքիան հաշտության փորձեր է ձեռնարկում Եվրամիության երկրների հետ, փորձում լուծել նրանց հուզող հարցերը: Այսպես՝ Անկարան իր Oruc Reis հետախուզական նավը դուրս է բերել Միջերկրական ծովի արևելյան հատվածից և հարգանք է ցուցադրում ոչ մահմեդական փոքրամասնությունների նկատմամբ, գրում է Bloomberg-ը։

Ըստ հրապարակման՝ այս ժեստերն այն քայլերի լայն շրջանակի մի մասն են, որոնք ուղղված են ԵՄ երկրների հետ մթնոլորտի բարելավմանը մինչ դեկտեմբերի 10-ը կայանալիք գագաթնաժողովը, որի ժամանակ քննարկվելու է նաև արձագանքը Թուրքիայի ծովային գործողություններին այն ջրերում, որոնք պատկանում են նաև միության անդամ Կիպրոսին և Հունաստանին։

Զգուշանալով ԵՄ հավելյալ պատժամիջոցներից՝ Թուրքիան արդեն պատրաստակամություն է ցուցաբերում՝ Հունաստանի հետ վիճելի տարածքների շուրջ բանակցություններ սկսելու և վստահության կառուցման համար։ Էրդողանը վերջերս նաև դեսպանորդ է ուղարկել Բրյուսել՝ լարվածության ապաէսկալացման համար։

Բացի այդ, ԵՄ առաջնորդները նաև ճնշում են գործադրել գերազանցապես մահմեդաբնակ Թուրքիայի վրա՝ ավելի մեծ հանդուրժողականություն դրսևորել կրոնական փոքրամասնությունների հանդեպ։ Ի պատասխան՝ Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը և արդարադատության նախարար Աբդուլհամիդ Գյուլը հանդիպել են ոչ մահմեդական փոքրամասնությունների կրոնական առաջնորդների և կազմակերպության ղեկավարների հետ և հավաստիացրել, որ կառավարությունը կաշխատի իրենց եկեղեցիներին, դպրոցներին և գույքին վերաբերող հարցերի լուծման ուղղությամբ։

Տաթև Ֆռանգյան