Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը մեկնել է Իրան

Լուրեր

26.05.2026 | 16:44
«Ինտեր Մայամին» տեղեկություն է հայտնել Մեսիի վնասվածքի վերաբերյալ
26.05.2026 | 16:43
Կարապետյանը՝ «Գազպրոմբանկի» միջոցներով վիլլա գնելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.05.2026 | 16:39
ՀՀ-ն և ԱՄՆ-ն TRIPP-ի ու հազվագյուտ օգտակար հանածոների վերաբերյալ փաստաթղթեր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.05.2026 | 16:33
Բաքվում ՌԴ դեսպանն առաջարկել է երկու երկրների միջխորհրդարանական հանդիպումը Շուշիում անցկացնել
26.05.2026 | 16:23
ՀՀ կառավարությունը հաղթել է «Սանիթեք»-ի դեմ միջազգային արբիտրաժային վեճում
26.05.2026 | 16:16
Բելգիայում դպրոցական ավտոբուսը բախվել է գնացքին․ 4 զոհ կա
26.05.2026 | 16:06
Մեկնարկեց Միրզոյան-Ռուբիո փակ հանդիպումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.05.2026 | 16:03
CIES-ը Էդուարդ Սպերցյանին ընդգրկել է ՌՊԼ-ի խորհրդանշական հավաքականում․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
26.05.2026 | 16:00
Ռուբիոն ժամանեց Երևան. նրան դիմավորեց Արարատ Միրզոյանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
26.05.2026 | 15:55
Պուտինը հայտարարել է ՀԱՊԿ-ի միասնականության անհրաժեշտության մասին
26.05.2026 | 15:51
ԱԺ նիստն այդպես էլ չկայացավ․ քվորում չապահովվեց
26.05.2026 | 15:45
Շոյգուն պնդում է, թե Հայաստանի տարածքի վրա ոչ ոք չի հարձակվել
26.05.2026 | 15:37
Իրանը հայտարարել է ամերիկյան ԱԹՍ-ի խոցման մասին և զգուշացրել՝ հրադադարի խախտումներին խիստ պատասխան կտրվի
26.05.2026 | 15:30
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի ժամանումը Երևան. ՈՒՂԻՂ
26.05.2026 | 15:28
Էս պադվալում հիմա գտնվում են քաղբանտարկյալներ. ԼՀԿ-ն քարոզարշավը սկսեց ԱԱԾ-ի դիմացից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը գործուղվել է Իրանի Իսլամական Հանրապետության Սպահան քաղաք։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է քաղաքապետարանի կայքէջից։

«Հաշվի առնելով Սպահանի քաղաքապետարանի արտաքին կապերի վարչության պետ Սեյեդ Ամին Մորթազավիի հրավերը՝ Սպահանի զբոսաշրջության, ձեռարվեստի և հյուրանոցային գործի 14-րդ միջազգային ցուցահանդեսին մասնակցելու վերաբերյալ քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության տուրիզմի բաժնի պետ Սեդա Աղբալյանին և մշակույթի և տուրիզմի վարչության տուրիզմի բաժնի առաջատար մասնագետ Ռուզաննա Գասպարյանին գործուղել ԻԻՀ»,- ասված է Երևանի քաղաքապետի որոշման մեջ։

Նշվում է, որ գործուղման հետ կապված բոլոր ծախսերն իրականացվում են Երևան քաղաքի 2024 թվականի բյուջեի միջոցների հաշվին՝ բացառությամբ գիշերավարձի, որը հոգում է հրավիրող կողմը:

Նշենք նաև, որ այս պահին Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունն է ԱՄՆ-ում, իսկ դեկտեմբերի 4-ից 7-ը փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը կգործուղվի Ֆրանսիա։

Արփի Հակոբյան