Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ կթողնի իր պաշտոնը նոր Սահմանադրության ընդունումից հետո․ Belta

Լուրեր

10.08.2026 | 13:31
ՔՊ-ից ովքեր են կողմ քվեարկել Արամ Վարդևանյանի թեկնածությանը
10.08.2026 | 13:22
Բերման են ենթարկվել մի խումբ անձինք՝ իրենց մեքենաներով հանդերձ. նրանց մոտ հայտնաբերվել են զենքեր
10.08.2026 | 13:13
Ընտանեկան բռնության վերաբերյալ որոշումներն այլևս չեն վիճարկվի վարչական դատարանում․ նախագիծ 
10.08.2026 | 13:00
Էդգար Ղազարյանը` իր և թիմակիցների միջև լարվածության տեղեկությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 12:52
Նիժնեկամսկի վրա ԱԹՍ-ների հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի
10.08.2026 | 12:43
Գալուզինը հերքել է Բաքվում Ուկրաինայի հարցով Գերմանիայի ներկայացուցիչների հետ բանակցությունները
10.08.2026 | 12:34
Չեմ մեկնաբանի Ադրբեջանի ներքին հարցերը. Սոնա Ղազարյանը` AZ TV-ի ձևակերպումների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 12:30
Ոստիկանները ձերբակալել են մեկ տասնյակից ավելի անձանց․ մանրամասներ` Դաշտավան գյուղում կատարված խուլիգանությունից
10.08.2026 | 12:20
Ռուբեն Վարդանյանի կինը սպասում է ԱԳՆ-ի հետ կապին՝ Բաքու կանանց մարդասիրական այցը քննարկելու համար. հայտարարություն
10.08.2026 | 12:19
Մեսին վերջին հրաժեշտն է տվել հորը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 12:10
ԱԺ-ում Արամ Վարդևանյանի ընտրության հարցով քվեարկություն է // Ջերմաստիճանը մինչև 5 աստիճանով կնվազի․ ԼՈՒՐԵՐ
10.08.2026 | 12:04
11 տարի հետախուզման մեջ գտնվող՝ 10.9 մլն եվրո հափշտակության գործով մեղադրյալը հայտնաբերվել է. նախաքննությունն ավարտվել է
10.08.2026 | 12:00
Ովքեր կդառնան ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներ. քննարկում խորհրդարանում․ ՈՒՂԻՂ
10.08.2026 | 11:54
Նարեկ Կարապետյանը ՔՊ-ական պատգամավորի նվիրած 5-րդ դասարանի պատմության գրքից մի հատված կարդաց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 11:45
ՔՊ-ն որոշել է 13 կողմ քվե ապահովել Վարդևանյանի ընտրվելու համար. Արուսյակ Մանավազյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր հայտարարել է, որ կթողնի իր պաշտոնը նոր Սահմանադրության ընդունումից հետո, գրում է  «Բելտա» գործակալությունը:

«Ես ինձ հարմարեցված ոչ մի Սահմանադրություն չեմ պատրաստում։ Նոր սահմանադրությամբ՝ ես ձեզ հետ նախագահ չեմ աշխատի։ Այս պատճառով էլ հանգստացեք, հանգիստ տարեք այն», – հայտարարել է Լուկաշենկոն ՝ չհստակեցնելով, թե երբ կգա այդ օրը, սակայն նշել է, որ Սահմանադրության մեջ փոփոխությունների և նախագահի լիազորությունների ճշգրտման անհրաժեշտություն կա։ Բելառուսի նախագահի խոսքով՝ ինքը երբեք թույլ չի տա, որպեսզի նոր սահմանադրության քվեարկության ժամանակ կեղծումներ լինեն, կամ հետագայում նոր Սահմանադրությամբ ընտրությունների անցկացման ժամանակ կեղծումներ լինեն:

«Նույնիսկ եթե ես իմանամ, որ դա այն չէ, ինչ ես եմ ցանկանում: Ինչո՞ւ, որովհետև բելառուս ժողովուրդը պետք է անցնի այն ուղին, որը պետք է անցնի: Ավելի լավ է հիմա՝ առանց պատերազմի, ավելի վատ, եթե այդ պատերազմը մեզ պարտադրվի», – հայտարարել է Լուկաշենկոն:

Նա մեկնաբանել է նաև  կուսակցական ցուցակներով խորհրդարանական ընտրություններ անցկացնելու առաջարկները և, համապատասխանաբար, կուսակցություններ ստեղծելու առաջարկները: Ըստ Լուկաշենկոյի, այդ նախաձեռնությունների իրականացումը սպառնում է դառնալ հասարակության պառակտման, տարբեր շահերով խմբերի առաջացման պատճառ:

«Այս ամենը լավ է, երբ տեսնում ես դա ուրիշների մոտ ՝ կուսակցական ցուցակներ և այլն: Բայց եթե դուք դա ուզում եք, և մարդիկ դրան կողմ քվեարկեն, ապա այդպես էլ կլինի», – հայտարարել է Լուկաշենկոն։

Տաթև Ֆռանգյան