Վրաստանում բանկի հերթական գողությունն է գրանցվել․ Sputnik-Georgia

Լուրեր

02.11.2026 | 18:24
Երևանում կայացել է վոլեյբոլի Եվրոպայի Մ-20 առաջնության որակավորման փուլը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
02.11.2026 | 18:19
Երեք մարզում ապօրինի ընդերքօգտագործման դեպքեր են արձանագրվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 146 մլն դրամի վնաս
02.11.2026 | 18:10
ԵՏՀ-ում ՀՀ-ի բողոքի քննարկումը հետաձգվել է // Գազի գնի հնարավոր թանկացումն աղետ չի լինի՝ ըստ ֆիննախի․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 18:02
Թբիլիսիում կենտրոնում ուժեղ հրդեհ է բռնկվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 17:52
Բելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել․ թագավորը քննարկում է այն ընդունելու հարցը
02.11.2026 | 17:43
Գրիգոր Հակոբյանը Իրանի խորհրդարանի հայ-իրանական բարեկամության խմբի անդամների հետ քննարկել է TRIPP-ը
02.11.2026 | 17:32
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Կանադայի նորանշանակ դեսպանին
02.11.2026 | 17:21
Վստահության հարց կա. ՊԵԿ նախագահը` TRIPP-ում «ընդունարան» – «գրասենյակ» գործառական մոդելի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 17:10
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ԼՈՒՍԱՆԿԱՐ
02.11.2026 | 16:59
«Կիա»-ից հետո՝ «Տեսլա»-ով․ առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու երկու դեպքով քրեական հետապնդում է հարուցվել
02.11.2026 | 16:57
Արսեն Թորոսյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 16:50
Իրանից ԱԹՍ-ներով Ադրբեջանի տարածք թմրանյութերի խոշոր խմբաքանակ անցկացնելու փորձ է արվել
02.11.2026 | 16:38
Պարեկներին 20 հազար դրամ կաշառք առաջարկած երկու վարորդ ձերբակալվել է
02.11.2026 | 16:35
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը․ ՈՒՂԻՂ
02.11.2026 | 16:34
Պեսկովը բնական ու նպատակահարմար է անվանել ՌԴ-ի մասնակցությունը Թյուրքական պետությունների կազմակերպությանը
Բոլորը

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում բանկի հերթական գողությունն է գրանցվել։ Դիմակավորված տղամարդը ներխուժել է «Վրաստանի բանկ»-ի մասնաճյուղ։ Միջադեպը տեղի է ունեցել ժամը 12։00-ի սահմաններում։ Տղամարդը վերցրել է գումարն ու փախուստի դիմել դեպքի վայրից։ Այս մասին հայտնում է Sputnik-Georgia-ն։

Գողության ժամանակ բանկում գտնվողներից մեկը պատմել է, որ հանցագործը դիմակավորված է եղել ու սպառնացել է ատրճանակով՝  բանկի օպերատորից պահանջելով գումար։

Գողության վայրում աշխատում են ոստիկանության աշխատակիցները։ Հայտնի չէ՝ որքան գումար է գողացել հանցագործը։

Վրաստանի ՆԳՆ-ն հաստատել է տեղեկությունն ու հայտնել, որ հետաքննություն է տարվում կողոպուտ հոդվածով։

Հիշեցնենք՝ հոկտեմբերին 21-ին Զուգդիդի քաղաքում դիմակով տղամարդը նռնակով և ինքնաձիգով ներխուժել է Վրաստանի բանկի մասնաճյուղի շենք և պատանդ վերցրել ավելի քան 40 մարդու, որոնց թվում են եղել ֆինանսական հաստատության աշխատակիցներն ու հաճախորդները։ Նա իշխանություններից պահանջել է 500 հազար դոլար, մեքենա կամ ուղղաթիռ, ինչպես նաև բանկի տարածքից անվնաս հեռանալու երաշխիքներ։

Տաթև Ֆռանգյան