ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը որոշվում է մաքսային մարմինների կողմից. ՊԵԿ նորամուծությունը

Լուրեր

29.04.2026 | 12:53
Ով է Մուստաֆաևը և ինչով է հայտնի․ Ադրբեջանի փոխվարչապետը Երևանում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 12:34
Թրամփի դիմանկարը՝ ամերիկյան անձնագրի շապիկին
29.04.2026 | 12:26
Ադրբեջանի փոխվարչապետ Մուստաֆաևը Երևանում է․ ինչ է հայտնի այցից․ ՈՒՂԻՂ
29.04.2026 | 12:16
ՖԻՖԱ-ն 15 տոկոսով ավելացրել է ԱԱ-2026-ի մասնակիցների պարգևավճարները
29.04.2026 | 12:05
Հայաստանում շուտով կբացվի «Յուվենտուս»-ի ակադեմիան․ ղեկավարները ներկայացնում են ծրագիրը․ ՈՒՂԻՂ
29.04.2026 | 12:04
ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
29.04.2026 | 11:55
Թրամփը հանձնարարել է իր օգնականներին պատրաստվել Իրանի երկարաժամկետ շրջափակմանը. WSJ
29.04.2026 | 11:47
ՊՍԺ-ն ու «Բավարիան» ՉԼ-ի ռեկորդ են սահմանել, Նոյերը հակառեկորդ է կրկնել
29.04.2026 | 11:42
ՀՀ ԱԳՆ-ն հաստատում է՝ Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում է
29.04.2026 | 11:32
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
29.04.2026 | 11:22
Պարը շարունակելու է ուղեկցել մարդուն իր ողջ կյանքի ընթացքում․ նախարարի ուղերձը
29.04.2026 | 11:13
Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը ժամանել է Երևան
29.04.2026 | 11:10
Հաղթանակի օրվա շքերթը Մոսկվայում կանցկացվի առանց ռազմական տեխնիկայի
29.04.2026 | 11:04
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
29.04.2026 | 10:59
Վնասվել է Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը
Բոլորը

Պետական եկամուտների կոմիտեն սպասարկման որակի բարելավման, ընթացակարգերի կրճատման և մաքսային ձևակերպումների պարզեցմանն ուղղված բարեփոխումների շրջանակում հանդես է եկել աննախադեպ նորամուծությամբ: Այս մասին հայտնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: 

ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի հանձնարարությամբ՝ 2018 թվականի հունվարի 8-ից petekamutner.am պաշտոնական կայքէջում հրապարակվել է ՀՀ սահմանով տեղափոխվող ավտոտրանսպորտային միջոցների հայտարարագրման ընթացքում կիրառվող մաքսային արժեքի վերաբերյալ տեղեկատվությունը:

Ըստ ՊԵԿ սակագնային կարգավորման և հսկողության բաժնի գլխավոր մաքսային տեսուչ Տիգրան Մինասյանի, 2018թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքի 267-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների մաքսային արժեքը, հոդվածով սահմանված դեպքերում, որոշվում է մաքսային մարմինների կողմից՝ իրենց տրամադրության տակ եղած նույնանման ապրանքների վերաբերյալ գնային տեղեկատվության հիման վրա:

«Մաքսային արժեքների մշակման ընթացքում, որպես գնային տեղեկատվություն, մաքսային մարմինների կողմից 267-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն, օգտագործվել են մաքսային մարմինների տրամադրության տակ եղած ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների տեղեկատվական բազան, ինչպես նաև ավտոմեքենաների վաճառքով զբաղվող օտարերկրյա կազմակերպությունների կատալոգները և էլեկտրոնային կայքերը»,-ասել է Տիգրան Մինասյանը:

ՊԵԿ նախագահի հանձնարարությամբ՝ այս նախաձեռնությունն իրականացվում է կոմիտեի թափանցիկ գործունեության շրջանակում՝ որպես ոլորտի նկատմամբ հանրության ուշադրությանն ընդառաջ ևս մեկ քայլ:

«Հրապարակայնության այս եղանակը թույլ կտա բավարարել ավտոտրանսպորտային միջոցների հայտարարագրման ընթացքում մաքսային արժեքի որոշման նկատմամբ հետաքրքրությունը: Նման աշխատաոճով մաքսային արժեքի որոշման գործընթացը դառնում է առավել թափանցիկ, հրապարակային, վստահելի և կանխատեսելի»,- ընդգծել է Տիգրան Մինասյանը:

Տվյալներին ծանոթանալու համար անհրաժեշտ է մուտք գործել Petekamutner.am կայքի համապատասխան բաժին հետևյալ հաջորդականությամբ. «Մաքսային տեղեկատվություն», «Տեղեկատվություն ԱՏԳ մասնակիցների համար», «Տեղեկատվություն ավտոտրանսպորտային միջոցների արժեքների վերաբերյալ»:

Տիգրան Մինասյանի հավաստմամբ՝ ավտոտրանսպորտային միջոցների մաքսային արժեքի վերաբերյալ կայքում զետեղված տեղեկատվությունը պարբերաբար ուսումնասիրվում է. անհրաժեշտության դեպքում այն կվերանայվի և կթարմացվի: