Նավթի համաշխարհային գներն աճում են
Տնտեսություն
10.01.2018 | 12:33Նավթի համաշխարհային գներն աճում են: Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները. փոխանցում է RT-ն:
Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ մարտյան մատակարարումներով աճել են 0,51 տոկոսով՝ բարելի դիմաց հասնելով մինչև 69,17 դոլարի:
WTI տեսակի նավթի փետրվարյան ֆյուչերսներն աճել են 0,83 տոկոսով՝ բարելի դիմաց կազմելով 63,48 դոլար: