«Ներքաղաքական ցնցումներ Իրանում. տարածաշրջանը ապակայունացման նոր մարտահրավերի առաջ» թեմայով քննարկումն՝ ուղիղ

Լուրեր

15.10.2026 | 00:05
NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ
14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.10.2026 | 22:28
Հրազդանում ոստիկանները թմրանյութի 105 փաթեթ և զենք-զինամթերք են առգրավել
14.10.2026 | 22:13
36 ժամ գազ չի լինի Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:57
Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն
14.10.2026 | 21:45
Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունը կանցկացվի
14.10.2026 | 21:42
24 ժամ ջուր չի լինի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:27
ԶՈՒ ԳՇ պետը չհայտարարված այցեր է կատարել ՊՆ զորամասեր
14.10.2026 | 21:13
Ադրբեջանում մի խումբ անձինք կալանավորվել են դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի համար
14.10.2026 | 21:04
Սահմանադրական դատարանի նախագահ չընտրվեց. աշխատակարգային նիստն ավարտվել է
14.10.2026 | 21:00
Վարչապետը բացահայտեց՝ անկլավների փոխանակումն ամենահավանականն է, Արծվաշենը՝ Ադրբեջանին, 3 անկլավ՝ ՀՀ-ին․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:44
Իրանամետ հաքերները ստանձնել են Ադրբեջանի դեմ կիբերհարձակման պատասխանատվությունը՝ պատճառ նշելով հիջաբ կրելու արգելքը
Բոլորը

«Հոդված 3» ակումբում «Ներքաղաքական ցնցումներ Իրանում. տարածաշրջանը ապակայունացման նոր մարտահրավերի առաջ» թեմայով քննարկում է կազմակերպվել:

Իրանում տասնյակ զոհերով, հարյուրավոր վիրավորներով ու բազմաթիվ ձերբակալություններով զուգորդվող ներքաղաքական ցնցումները չեն դադարում:

Իսլամական Հանրապետության Մաշհադ քաղաքում դեկտեմբերի 28-ին բողոքի ցույցեր սկսվեցին սոցիալական խնդիրների, մասնավորապես գնաճի դեմ: Դրանք այնուհետեւ տարածվեցին 50-ից ավելի մեծ ու փոքր քաղաքաներում, իսկ տնտեսական պահանջները սահուն անցան քաղաքական դաշտ՝ հասնելով պետական կառավարման համակարգի փոփոխման կոչերի: Առանձին վայրերում ցուցարարներն անգամ այրում էին Իրանի ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խոմենեիի պատկերով պաստառները:

Մերձավոր Արեւելքում եւ Հարավային Կովկասում մեծ ազդեցություն ունեցող Իրանի ապակայունացումը կարող է հեռուն գնացող բացասական հետեւանքներ ունենալ տարածաշրջանային անվտանգային միջավայրի վրա: Բավական է նշել, որ Իրանը տարածաշրջանային միակ տերությունն է, որ միաժամանակ սահմանակցում է Ադրբեջանին, Արցախին ու Հայաստանին:

Մի կողմից մտավախություն կա, որ իրավիճակի շարունակական սրման հետևանքով, հաշվի առնելով այդ երկրի էթնիկական եւ կրոնական բազմազանությունը, Իրանին կարող է սպառնալ Սիրիայի սցենարը: Մյուս կողմից, հենց ցուցարարները պնդում են, թե պետք չէ վախենալ, քանի որ եթե փոփոխություններ տեղի ունենան, ապա Թունիսի տարբերակով կլինեն, ոչ թե Սիրիայի։

Ամեն դեպքում, կասկածից վեր է, որ Իրանի ապակայունացումն անմիջականորեն ազդեցություն կունենա տարածաշրջանային անվտանգության վրա, եթե չասենք, որ կարող է ուղղակի փլուզել առկա անվտանգության թեպետ խարխուլ, բայց գործող համակարգը:

Ինչպե՞ս կզարգանան քաղաքական գործընթացներն Իրանում, ի՞նչ հետեւանքներ դրանք կարող են ունենալ Իրանի ներքաղաքական կյանքի ու տարածաշրջանի երկրների վրա, ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Իրանի հնարավոր ապակայունացումը Հայաստանի, Արցախի, ու ընդհանուր առմամբ, տարածաշրջանի անվտանգության խնդիրների վրա: Այս հարցերին մանրամասն կանդրադառնանք, «Հոդված 3» ակումբի հունվարի 10-ին, ժամը՝ 12:00-ին կայանալիք «Ներքաղաքական ցնցումներ Իրանում. տարածաշրջանը ապակայունացման նոր մարտահրավերի առաջ» թեմայով քննարկմանը:

Բանախոսներն են. ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ՝ ՀՀ արտաքին գործերի նախկին փոխնախարար, արտակարգ և լիազոր դեսպան, ԱՐՄԵՆ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ՝ ԵՊՀ Իրանագիտության ամբիոնի դասախոս, իրանագետ, ՀՐԱՉՅԱ ՀԱԿՈԲՅԱՆ՝ իրանագետ: